Wednesday, 24 04 2024
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

Քոչարյանները կռիվ են տալիս «Ժամանակի» դեմ

«Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների միջև ծավալված դատական վեճը մոտավորապես այսպիսի բնույթ է կրում:

Մենք ասում ենք` Քոչարյաններն, օրինակ, «տանձ ունեն», Բելա և Սեդրակ Քոչարյաններն ասում են` «ներողություն խնդրեք»: Հարցնում ենք` «ինչո՞ւ», պատասխանում են` «Մենք վիրավորվում ենք, որովհետև տանձ ունենալը բարի անունը վիրավորող հանգամանք է…», իսկ թե «տանձ» բառի կոնկրետ որ տառն է վիրավորել հայցվորներին` այդպես էլ պատասխանողը չի կարողանում հասկանալ: Արդեն 3 նիստ է, որ հայցվորը չի հստակեցնում, թե կոնկրետ որ արտահայտությունն է համարում զրպարտություն, ինչը` վիրավորանք և ինչու: Հիշեցնենք, որ այս վեճը առաջացել էր 2010թ. սեպտեմբերի 25-ին տպագրված «Արյունը` Քոչարյաններից, կայֆը` Ծառուկյանից, իսկ հակացնցումը` Լֆիկից», սեպտեմբերի 29-ի` «Ադամանդե Ռոբը» և հոկտեմբերի 7-ի համարի «volvo+Spayka=Սեդրակ Քոչարյան» խորագրերով հրապարակումներից:

Սարգիս Գրիգորյանն ու Արփինե Մելիքբեկյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ պնդեցին իրենց վստահորդների` Բելլա և Սեդրակ Քոչարյանների հայցապահանջները. վերջիններս իրենց բարի անունը, պատիվն ու արժանապատվությունը արատավորված են համարում` նշելով, թե «Ժամանակ» օրաթերթի երեք հրապարակումներում տպագրված տեղեկությունները զրպարտություն են: Նրանց, փաստորեն, չէր բավարարել «Ժամանակ» օրաթերթի մարտի 10-ի այն հրապարակումը, որտեղ ներառված էին հենց հայցվոր կողմի ներկայացրած հերքման տեքստերը` հետևյալ բովանդակությամբ. ըստ հայցվոր կողմի` հիշյալ հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը, վիրավորում են հայցվորներին, ուստի դրանք պետք է հերքվեն, և պատասխանողը ներողություն խնդրի հայցվորներից:

Ամեն դեպքում այն տպագրվել էր կողմերի միջև նախորդ դատական նիստում ձեռք բերված հաշտության պայմանավորվածության համաձայն, մինչդեռ պատասխանող կողմն ակնկալում էր, որ հայցվորներն իրավաբանական փաստաթղթերով կամ այլ հակափաստարկներով կնշեն, թե հրապարակումներում հիշատակված կոնկրետ որ արտահայտությունն են վիրավորանք համարում և որ փաստերն են համարում իրականությանը չհամապատասխանող` զրպարտանք:

Որպես հաշտությունը չընդունելու պատճառաբանություն` Քոչարյանների ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանը նշեց, որ հերքումը տառաչափով և ձևով չի համապատասխանում հերքման պահանջին, և որ հերքմանը կցված է խմբագրության մեկնաբանություններով մեկ այլ տեքստ, որի պարագայում հրապարակումը չեն համարում որպես հերքում. «…այսինքն` հերքմանն ուղղված որևէ քայլ այստեղ արձանագրել հնարավոր չէ, և գտնում եմ, որ դատաքննությունը ենթակա է շարունակման», – ասաց Արփինե Մելիքբեկյանը:

«Ժամանակ» օրաթերթի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանն էլ հակադարձեց, որ թերթը հրապարակել է հերքման այն տեքստը, որն ուղարկվել է խմբագրություն, սակայն թե ինչը պիտի հերքեն, այդպես էլ պատասխանող կողմի համար պարզ չէ, քանի որ հերքման տեքստում նույնպես չեն նշվել այն փաստերը, որոնք չեն համապատասխանում իրականությանը, զրպարտություն են և վիրավորանք:

Քոչարյանների մյուս ներկայացուցիչը` Սարգիս Գրիգորյանը նշեց, որ վիրավորանք ու զրպարտություն է` Քոչարյաններին ներկայացնելով որպես տարբեր բիզնեսներում ներգրավված: Արփինե Մելիքբեկյանը փորձեց հստակեցնել երեք հոդվածների վիճահարույց և, ըստ հայցվորների, զրպարտություն պարունակող հատվածները, որոնք իբր արատավորել են Բելլա և Սեդրակ Քոչարյանների բարի համբավը: Խոսքը վերաբերում է Բելլա Քոչարյանի` դեղորայքի բիզնեսում ներգրավված լինելուն. հոդվածում նշվել էր, որ Քոչարյանների ընտանիքին է պատկանում «911» դեղատների ցանցը, ու հենց նրանք են հովանավորում դեղերի շուկայում գործող «Քոմսթար», «Լիկվոր» և «Ֆարմատեքս» ընկերությունները: Հայցվորները նաև հերքում են, որ Քոչարյաններն ադամանդի հանքեր ունեն Նամիբիայում, և որ վերջերս էլ Ս.Քոչարյանը նմանատիպ հանք է ձեռք բերել Հնդկաստանում: Հայցվորները հերքում են նաև, որ բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերության «մեջքին կանգնած է» Սեդրակ Քոչարյանը: Եվ այդ ամենի դիմաց Քոչարյանների շահերի ներկայացուցիչները 6 մլն դրամ են ուզում, որից 3 մլն-ը` հայցվորների կողմից իրենց վճարված գումարն է, 1 մլն դրամը` իրենց վստահորդներին հասցված վիրավորանքների փոխհատուցումը, 2 մլն-ը` զրպարտության: Նրանք օրենսդրական նորմերի առավելագույն շեմով են հատուցման պահանջը ներկայացրել, քանի որ հրապարակումները մեծ հնչեղություն են ստացել, և որ իրենց վստահորդներն են այդպես պահանջում:

Այդպես էլ մոտ 1, 5 ժամվա ընթացքում հայցվորները չհստակեցրին, թե ինչու են այս կամ այն արտահայտությունը վիրավորանք կամ զրպարտություն դիտում: Ավելին` Սարգիս Գրիգորյանը ներկաներին զարմացրեց իր նոր «բացահայտմամբ». ասաց, որ զրպարտությունն ու վիրավորանքը նույն բանն են, և որ դրա համար մեթոդաբանություն կա, փուլային մոտեցում կա, ինչպես են մոնիտորինգ անում… և այս կարգի նորաբանություններ նշեց: Ս.Գրիգորյանի խոսքով, «վիրավորանքն ու զրպարտությունը կոմպլեքս երևույթ է», և եթե զրպարտում են, ուրեմն դրանով նաև վիրավորում են, և հայցվորները դրանք «միասին են դիտարկում»:

Դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 23-ը, և մեկշաբաթյա ժամկետում հայցվորները կներկայացնեն 3 մլն դրամ փաստաբանական ծախսերի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, գուցե նաև զրպարտության և վիրավորանքի մեթոդաբանական գրականությունը:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում