Ղազախստանի առաջնության 12-րդ տուրում «Ակտոբե»-ն, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը և կիսապաշտպան Մարկոս Պիզելին, սեփական հարկի տակ խոշոր` 4:0 հաշվով պարտության մատնեց Կարագանդայի «Շախտյոր»-ին:
87-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց հենց Պիզելին` դառնալով գոլի հեղինակ: Նա փոխարինման էր դուրս եկել խաղի 68-րդ րոպեին, իսկ Արզումանյանը հայտավորված էր մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Մարկոս Պիզելիի խփած գոլը կարող եք դիտել տեսանյութի 1:44:07 րոպեից: