Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Ճապոնական աղետը Թուրքիային հետ չի պահում ատոմակայաններ կառուցելուց

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, էներգետիկ ու բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ ճապոնական ատոմակայաններում տեղի ունեցած աղետները Թուրքիային հետ չեն պահի միջուկային էներգիայից օգտվելուց.

«Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժը չի անդրադառնա երկու ատոմակայան ունենալու շուրջ մեր պլանների վրա: Ճապոնիայում տեղի ունեցած աղետից մենք պետք է կոնկրետ դասեր քաղենք և աշխատում ենք այդ ուղղությամբ:

Ճապոնական ատոմակայանը կառուցվել է 40 տարի առաջ, այսինքն` այն առաջին սերնդի ատոմակայան է, մինչդեռ մենք Թուրքիայում կառուցելու ենք երրորդ սերնդի ատոմակայան: Մեր ատոմակայանը պետք է պատրաստ լինի 8 բալ ուժգնությամբ երկրաշարժին: Մենք ռուսական կողմի հետ կբանակցենք անվտանգության չափորոշիչների բարձրացման շուրջ»:

Հիշեցնենք, որ ճապոնական երկրաշարժից ու ցունամիից հետո, երբ միջուկային պայթման վտանգ առաջացավ, թուրքական մի շարք բնապահպանական ու հասարակական կազմակերպություններ իշխանություններին կոչ արեցին զերծ մնալու միջերկրածովյան Մերսինի նահանգի Աքքույու վայրում ատոմակայան կառուցելուց, որը պետք է իրագործի ռուսական կողմը: Չպետք է մոռանալ, որ ժամանակին Աքքույուից 180 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել 6.2-բալանոց երկրաշարժ:

Մյուս ատոմակայանը կառուցվելու է սևծովյան Սինոպի շրջանում: Այս հարցում բանակցություններ են վարվում ճապոնական կողմի հետ:

Ատոմակայանների կառուցումը Թուրքիային կօգնի նվազեցնելու ներկրվող էներգակիրների (նավթի ու բնական գազի) հարցում ունեցած մեծ կախվածությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում