Մայիսի 18-ին, ժամը 15.22-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ – Դիլիջան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչից ավտոճանապարհը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը և «Դիլիջան ՃՇՇ»-ի աշխատակիցները: