«Քաղաքացիական և հանրահավաքային վերջին ակտիվության ֆոնին անիմաստ, վախվորած, չմտածված ինչ-որ քայլեր են անում»,- ասպես բնութագրեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կառավարության վերջին որոշումը, ըստ որի՝ 30 օրվա ընթացքում 30 և ավելի տոկոսով որևէ ապրանքի գնի բարձրացման դեպքում այդ ապրանքի գինը առավելագույնը 90 օրով սահմանում է պետությունը: ԿԲ նախկին նախագահի խոսքով` այս որոշումը իրականում երբեք էլ կիրառում չի ունենա: