Ճապոնական ծովը Համաշխարհային օվկիանոսի մյուս շրջաններից ավելի արագ արձագանքում է գոլբալ տաքացմանը, քանի որ նրա ջրի ջերմաստիճանն ու թթվայնությունը աճում են երկու անգամ ավելի արագ, քան Համաշխարհային օվկիանոսի մյուս շրջաններում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Խաղաղօվկիանոսյան օվկիանոսագիտության ինստիտուտի Հեռավորարևելյան բաժնի տնօրեն Վյաչեսլավ Լոբոնովը:
Նման եզրակացության են եկել ռուս-կորեական 11-ամյա համատեղ մոնիթորինգի արդյունքում:
Նա նշել է, որ հետազոտության ընթացքում գրանցվել են ջրի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ: Հետագայում գիտնականները մտադիր են շարունակել ուսումնասիրությունը, որպեսզի պարզեն կլիմայական փոփոխութունների հետագա ընթացի հավանական ազդեցությունները:











































