Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը նոր պայմանագիր է ստորագրել Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հետ: Այդ մասին է հայտնել ակուբի նախագահ Գրիգորի Իվանովը:
«Նոր պայմանագրեր ենք ստորագրել Էդգար Մանուչարյանի և Սպարտակ Գոգնիևի հետ»,- հայտնել է Իվանովը:
«Ձմեռային դադարից հետո Մանուչարյանը հիվանդ էր, ինչի պատճառով սկզբում մենք հրաժարվեցինք Էդգարի ծառայություններից: Նա երկու ամիս մարզվեց Հոլանդիայում և վերադարձավ նորմալ վիճակում: Այժմ նա պատրաստ է թե´ հոգեբանական, թե´ զուտ մարզական առումով: Մանուչարյանը ընդհատ առաջընթաց է գրանցում` բարելավելով իր խաղային որակները»,- Championat-ը մեջբերում է «Ուրալ»-ի գլխավոր մարզիչ Տարխանովի խոսքերը: