Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Դարբնոցի միլիարդները

Կառավարությունը հանդես է եկել դպրոցներում պարտադիր 12-ամյա անվճար կրթության մասին օրենսդրական նախաձեռնությամբ, որը Ազգային ժողովում խրոխտ ներկայացրել է կրթության ու գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը` հայտարարելով, որ Հայաստանին վայել չէ իննամյա կրթություն ապահովել իր քաղաքացիների համար և պետք է ապահովել 12-ամյա կրթություն:

Եթե սկսենք Հայաստանին վայել լինելուց, ապա Հայաստանին նախևառաջ վայել չէ, իհարկե, իշխող կուսակցություն ունենալ այնպիսին, ինչպիսին ՀՀԿ-ն է` հատկապես դրա նոր ձևավորած քրեածին կառավարությամբ: Բացի այդ, Հայաստանին վայել չէ ունենալ 35 տոկոս աղքատություն, որում գտնվող շատ ընտանիքների երեխաներ չեն կարողանում դպրոց գնալ հագուստ ու կոշիկ չունենալու պատճառով, տարրական կենսապայմաններ չունենալու պատճառով: Մինչև 12-ամյա կրթության վայել լինելուն անցնելը, միգուցե ՀՀԿ-ականները աղքատությունը հասցնեն գոնե 12 տոկոսի, որպեսզի Հայաստանում նվազեն աղքատության պատճառով դպրոց չգնացող երեխաները՝ գոնե նվազեն, գոնե կիսով չափ: Վայել-անվայելը պետք է սկսել քննարկել հենց այդտեղից:

Պետք է սկսել քննարկել այնտեղից, որտեղ Հայաստանի դպրոցներում տիրող իրավիճակն է, երբ ուսուցչական կազմի հիմնական խնդիրն է դարձել ոչ թե սերունդներին գիտելիք հաղորդելը, քաղաքակրթությանը կապելը, այլ ընտրությունները որակով կեղծելը, անաղմուկ կեղծելը: Իսկ ընտրությունների արանքում նաև աշակերտների ու նրանց ծնողների հաշվին սեփական նյութական վիճակը բարելավելը, որովհետև միևնույն է, եթե որևէ մեկը նախարարին բողոքի կամ դժգոհի՝ նախարարը կասի անուններ տվեք, դե իսկ ծնողները դիկտոֆոնով չէ, որ շփվում են ուսուցիչների հետ, որպեսզի անուններ ձայնագրեն ու մատուցեն պատասխանատուներին և պահանջեն հետևողականություն:

Հայաստանում կրթական համակարգը վերածվել է իշխանական համակարգին սպասարկող կարևոր կառույցի, որտեղ թրծվում են այդ համակարգի ապագա սաները, իրենց արժեհամակարգով և իրենց աշխարհայացքով՝ ընտրակեղծարարության մեջ մասնագիտացած ուսուցիչների անմիջական օժանդակությամբ: Եվ այսօր 12-ամյա են դարձնում այն բանի համար, որ կադրերն ավելի լավ թրծվեն:

Թող տպավորություն չստեղծվի, որ մենք դեմ ենք ավելի երկար անվճար կրթությանը: Բացարձակապես: Պարզապես երբ կրթության որակն այսպիսին է, 12-ամյա, թե 20-ամյա, որևէ նշանակություն չունի: Հայաստանի համար այսօր հրամայական է կրթության որակի, կրթական հաստատությունների որակի խնդիրը: Մենք հեռու ենք նաև այն մտքից, որ չկան բարեխիղճ ուսուցիչներ և օրինակելի աշակերտներ, որոնք իսկապես Հայաստանի ապագան ու հույսն են: Բայց նրանք մեր կրթական համակարգում չափազանց փոքր տոկոս են կազմում, նրանք բացառություններ են, նրանք էլ հաճախ դառնում են համակարգի զոհերը, ինչի օրինակները բազում են: Նրանց կրթական համակարգում ընկալում են որպես սպիտակ ագռավ:

Իշխանություններն այս խնդիրները, սակայն, չեն քննարկում, նրանք զբաղված են պոպուլիստական նախաձեռնություններով, որոնք ըստ էության մեծ աշխատանք չեն պահանջում, պահանջում են ընդամենը մի քանի միլիարդ դրամ, որը իշխանությունների համար ոչինչ է հանուն այն բանի, որ պահպանվի այն դարբնոցը, որի գլխավոր ֆունկցիան մնում է համակարգը արժանի կադրերով սնելը:

Քննարկումներ և օրենսդրական նախաձեռնություններ է պետք ծավալել կրթության որակը փոխելու և համակարգը բարեփոխելու համար, կրթական համակարգը Հանրապետական կուսակցության մոտ անժամկետ ծառայությունից դուրս բերելու համար, ինչը, բնականաբար, բացարձակապես չի մտնում նոր կառավարության ծրագրերի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում