Friday, 19 04 2024
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա

Հայաստանը պատասխանեց ահազանգին

Հայաստանը շարունակում է բուռն քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթը և դրանում հնչած մտքերը Ղարաբաղյան կարգավորման մասին, որոնցից ամենաաղմկահարույցը, իհարկե, ազատագրված տարածքներն օկուպացված համարելն ու դրանք վերադարձնելու մասին խոսելն է: Այստեղ որևէ նոր բան չկա, բայց սա հնչում է Մինսկի խմբի համանախագահի շուրթերից՝ որպես ամերիկյան քաղաքականության մատուցում, ինչն արդեն իսկ մեծ ուշադրության է արժանի: Միևնույն ժամանակ, այսօր տեղի է ունեցել Հայաստանի կառավարության նիստ, որում, իհարկե, Ուորլիքին ոչ ոք չի հիշել: Հայաստանի իշխանություններում այսօր, ինչպես տարվա մնացյալ բոլոր օրերին, սակայն հատկապես այսօր ռուսական օր է՝ Սերժ Սարգսյանը Մոսկվայում Պուտինին է հանդիպելու և ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին է մասնակցելու:

Երևի Հայաստանի իշխանություններին Մոսկվայից կասեն, թե ինչպես արձագանքել ամերիկացի համանախագահի հայտարարությանը: Սակայն պաշտոնական Երևանի արձագանք, ըստ էության, արդեն կա: Դա Հովիկ Աբրահամյանի գլխավորած քրեական-օլիգարխիկ կառավարությունն է, որի վերաբերյալ այսօր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆը Վարշավայում ներկայացնելով բանկի կողմից ֆինանսավորվող երկրների տնտեսական հեռանկարների մասին զեկույցը, hetq.am֊ի փոխանցմամբ, ասել է․ «Հայաստանի կառավարության նոր կազմը և Սահմանադրական դատարանի՝ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ որոշումը երկրում բարձրացնում է քաղաքական անորոշությունն ու նվազեցնում մասնավոր ներդրողի վստահությունը»։

Մարդիկ կհարցնեն, իսկ ի՞նչ կապ ունի Ուորլիքի հայտարարությունը և կառավարության որոշմամբ նոր ուժային կառույցի ստեղծումը: Չէ՞ որ Ուորլիքը խոսել է Ղարաբաղի մասին, տարածքների մասին, իսկ տարածքները՝ ուր, ֆինանսների նախարարությունը՝ ուր: Եվ կարծեք թե այդպես է: Սակայն ի՞նչ է նշանակում Ղարաբաղի հարց և Ղարաբաղի հարցում հայկական շահ: Դա նշանակում է ամուր պետականության առկայություն, զարգացող պետականության առկայություն: Իսկ ի՞նչ է նշանակում զարգացող պետականություն: Դա նշանակում է ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և սեփականության իրավունքի պաշտպանություն, դա նշանակում է մրցակցային, ազատ, ազատական տնտեսություն, բիզնես միջավայրի գրավչություն: Ահա Ղարաբաղյան խնդրի և կառավարության որոշման ուղղակի կապը:

Գրավիչ բիզնես միջավայրի համար Հայաստանում ոչ թե տնտեսության մեջ գերիշխող գերնախարարություն-ուժային կառույցն է պակասում, այլ պակասում է ազատությունը, իրավահավասարությունը, պաշտպանված մրցակցությունը: Եվ եթե այս ամենը չկա, ապա պետությունը թաղվում է ֆեոդալական բարքերի և քրեական ավանդույթների մեջ: Իսկ երբ պետությունը թաղվում է այդ ամենի մեջ, այդ պետությունը չի կարող իր պետական շահերը սպասարկել արտաքին հարցերում, այդ թվում՝ Ղարաբաղյան խնդրում: Եվ եթե Ուորլիքի մտահոգիչ ելույթից հետո Հայաստանի կառավարությունում ոչ թե մտորում են երկրում բիզնեսի զարգացման, ազատ տնտեսական մրցակցային միջավայրի ձևավորման, հավասարության մթնոլորտի ստեղծման մասին, այլ ստեղծում են բիզնեսի և պետության գլխին հերթական ուժային կառույցը, ապա սա, ըստ էության, Հայաստանի պաշտոնական արձագանքն է ամերիկացի համանախագահի ահազանգերով լեցուն ելույթին: Եվ հարցը, թե ո՞ւմ համար էր ղողանջում Ուորլիքի խփած զանգը, մի պատասխան արդեն հստակ ունի՝ ո՛չ Հայաստանի իշխանությունը ուզուրպացրած և պետության ինքնիշխանությունը ռուսական կայսրությանը հանձնած քրեական-օլիգարխիայի: Որովհետև այդ օլիգարխիան, ինչպես ցույց տվեց կառավարության այսօրվա որոշումը, հանգիստ շարունակում է զբաղվել իր գործով և բացարձակապես չի մտածում համաշխարհային իրողությունների ադեկվատ պետական ու հասարակական մթնոլորտ ձևավորելու և աշխարհում իր շահերը սպասարկելու տեսանկյունից լսելի պետություն դառնալու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում