Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

«Գլուխդ պատով ես տալիս». Հակոբյանները՝ Վարդան Պետրոսյանին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ, տեղի ունեցավ դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ Եղվարդ-Երևան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի գործով դատական հերթական նիստը:

Նիստն անցավ լարված մթնոլորտում։ Ամբողջ ընթացքում Վարդան Պետրոսյանի՝ Ֆրանսիայից ժամանած պաշտպան Մարի Լոր Դոզեն չէր կարողանում իր միջնորդությունը ներկայացնել, քանի որ դեպարտամենտի տրամադրած թարգմանիչը լավ չէր տիրապետում բանավոր ֆրանսերենին: Դատական նիստն ուղեկցվեց տուժող կողմի պարբերական ռեպլիկներով, վիրավորանքներով:

Տուժողի իրավահաջորդի պաշտպան Ռուբեն Բալոյանը դատարանին միջնորդեց դատարան հրավիրել «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկ Համազասպ Գևորգյանին, որ գա և պարզաբանի, թե ինչպես է ստացվում, որ իր կողմից կազմված, երկու օրինակից բաղկացած արձանագրության գրառումները էապես հակասում են նույն արձանագրության երկրորդ օրինակում կատարված գրառումներին: Բացի այդ, ըստ Ռ. Բալոյանի՝ Վարդան Պետրոսյանի բժշկական տեղեկանքներում «սթափ» բառի առաջին տառի հետ կապված կա կասկած:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նախ ներկայացրեց իր հարցումներին բժշկի պատասխանները, որ Վարդան Պետրոսյանը եղել է սթափ վիճակում, ապա նշեց, որ նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ Վարդան Պետրոսյանը վարելու ժամանակ եղել է սթափ վիճակում, և միջորդությունը համարեց անհիմն, քանի որ այն չի ընդգրկված մեղադրանքի ծավալի մեջ: Հակոբյանների կողմից հնչեց «սուտ է ասում» արտահայտությունը, որից հետ դատավորը նրանց նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նախազգուշացում:

Այնուամենայնիվ, դատավորը բավարարեց Ռուբեն Բալոյանի միջորդությունը:

Դատարանում իսկական քաոսը սկսվեց այն ժամանակ, երբ պարզվեց՝ դեպարտամենտի ներկայացրած թարգմանիչը չի կարողանում թարգմանել Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպանի միջնորդությունը, և այդպես էլ մինչև վերջ չկարողացավ թարգմանել:

Մարի Լոր Դոզեն նշեց. «Եթե արդարադատությունը դառնում է գործիք, հատկապես վշտի գործիք է դարձել, այն այլևս արդարդատություն չէ: Իրավաբանորեն Վարդան Պետրոսյանը չգիտի՝ ի՞նչ պատճառով է ինքը կալանքի տակ գտնվում։ Ես ևս չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա շարունակում մնալ կալանքի մեջ, և սա հակասում է Եվրոպական կոնվենցիային»:

Նիկոլայ Բաղդասարյանն իր հերթին նշեց, որ թարգմանվող տեքստը չի համապատասխանում իրականությանը։

Տուժողի իրավահաջորդ Աննա Կարապետյանը ընդմիջման ընթացքում սկսեց վիրավորել Վարդան Պետրոսյանի մերձավորներին՝ «Բերանդ փակելը որն է», ապա մոտեցավ Վարդան Պետրոսյանի քրոջը՝ Աշխեն Պետրոսյանին, որը, սակայն, որևէ բառ չուզեց խոսել նրանց հետ:

Ի դեպ, Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց հրավիրելու ևս մեկ թարգմանչի: Դատավորը տասը րոպե ընդմիջում հայտարարեց: Ընդմիջումից հետո Նիկոլայ Բաղդասարյանը հետ վերցրեց միջնորդությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կիրակի օրը ֆրանսիացի փաստաբանը պետք է մեկնի, իսկ միջնորդությունն այդպես էլ չի կարող ներկայացնել:

Ֆրանսիացի պաշտպանը նշեց, որ Վարդան Պետրոսյանն այն անձը չէ, որ կալանքի չվերցնելու պարագայում դիմի փախուստի: «Արդեն տարիներ շարունակ նա հայ ժողովրդի հետ է, նա չի փախչի իր երկրից, նա իր երկրի, իր ժողովրդի հետ է տարիներ շարունակ: Ոչ մի հիմնավորում չկա, որ նա ազատության մեջ լինելու դեպքում կդիմի փախուստի: Սա ոչ իր կամքով հանցանք է՝ տեղի է ունեցել ճանապարհային երթևեկության խախտում»,- ասաց նա:

Եվ քանի որ դատական դեպարտամենտի տրամադրած թարգմանիչը անընդհատ հարցեր էր տալիս նրան թարգմանության ընթացքում, ֆրանսիացի պաշտպանը ընդդիմացավ, նշեց, որ չի կարող շարունակել իր միջնորդությունն այն դեպքում, երբ իրեն անընդհատ հարցեր են տալիս, և չցանկացավ միջնորդությունը շարունակել:

Դատավորը նշեց, որ թարգմանիչը ակնհայտորեն դժվարություններ ունի և դատարանի նախաձեռնությամբ գործի քննությունը հետաձգեց: Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 20-ին՝ առավոտյան ժամը 10:30-ին:

Միևնույն ժամանակ դատավորը նշեց, որ ՀՀ դատական դեպարտամենտին բանավոր և գրավոր ֆրանսերեն թարգմանություններ անելու համար ևս մեկ թարգմանչի ներգրավելու միջնորդություն կներկայացնի:

Վարդան Պետրոսյանն էլ ասաց, որ բանավոր և գրավոր խոսքում կան տարբերություններ. գրավոր խոսքը շատ է տարբեր գրավորից. «Թարգամանիչը վատ թարգմանիչ չէ, բայց բանավոր խոսքում խախումներ են թույլ տրվում, որը կարող ազդել ձեր որոշման վրա: Դատարանում շատ կոմիկական, ծիծաղելի իրավիճակ է ստեղծվել. ես այսպես եմ ճիշտ գտնում»։ Այս արտահայտությանն ի պատասխան՝ տուժող կողմից հնչեց՝ «գլուխդ պատով ես տալիս»:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դատական նիստից հետո նշեց, որ դատարանի ցանկացած որոշում դուրս է դատավարական նորմից: Նա նշեց, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, թե տուժող կողմը նախապես գիտի՝ դատարանն ինչ որոշում է կայացնում:

«Չէր կարող դատարանը նման որոշում բավարարել, քանի որ մեղադրանքի մեջ չկա այն, որ անձը մեղադրվում է խմածության համար: Դա կտրուկ կմերժվեր, և այս ամենը լուրջ կասկածների տեղիք է տալիս»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նաև նշեց, որ ֆրանսիացի փաստաբանի միջնորդությունը վերաբերում է կալանքը որպես խափանման միջոց փոխելուն: Ըստ ֆրանսիացի պաշտպանի՝ կա Եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտում՝ Վարդան Պետրոսյանին կալանքի տակ պահելու հետ կապված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում