Ինչպես հաղորդում է Newsgeorgia-ն, Թբիլիսին և Մոսկվան, երկար ընդմիջումից հետո, վերսկսել են Ռուսաստանի՝ ԱՀԿ (առևտրի համաշխարհային կազմակերպություն) մտնելու շուրջ բանակցությունները, որոնք տեղի են ունենում Բեռնում (Շվեյցարիա): Եվ չնայած այն բանին, որ առաջին ռաունդում հաջողություններ չեն գրանցվել, կողմերը պայմանավորվել են ապրիլին շարունակել կոնսուլտացիաները: