Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ծախսս գաղտնի թող մնա. երկրի 1-ին, 2-րդ և 3-րդ դեմքերի ծախսերը օրենքով կքողարկվեն

Ազգային ժողովում երեկ բուռն կերպով քննարկվում էին կառավարության ներկայացրած «Գնումների մասին» և «Հատուկ պետական պաշտպանության մասին» օրինագծերը, որոնք ենթադրում էին գաղտնի դարձնել որոշ բյուջետային ծախսեր: Երկրորդ օրենքի համաձայն` անվտանգության ապահովման նպատակով պետական պահպանություն է տրամադրվում ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին և վարչապետին: Իսկ քննարկվող օրինագծերի հիմնավորման մեջ նշված է, որ «նշված անձանց անվտանգության լիարժեք ապահովման նպատակով անհրաժեշտ է նաև խիստ հսկողություն սահմանել և գաղտնիության պայմաններում իրականացնել նրանց սննդի ձեռքբերման, կեցության և տրանսպորտային սպասարկման, ինչպես նաև արարողակարգերի հետ կապված գործառնությունները»:

Մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել, թե պետական պաշտոնյաները ու հատկապես ՀՀ նախագահը, ԱԺ նախագահն ու վարչապետն ինչ ահռելի գումարներ են տրամադրում տրանսպորտային, սննդի, արարողակարգի, կեցության գործառույթների համար: Այս առումով հատկանշական են հատկապես արդեն ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ կապված ծախսերը: Մամուլի հրապարակումների և քաղաքական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների համաձայն` նա սիրում է պետական բյուջեի հաշվին անասելի ճոխ «զավտրիկներ» և այլ ծախսեր անել, ԱԺ գործուղումների ժամանակ ահռելի մեծ գումարներ վերցնել ու դրանք ձևակերպել ներկայացուցչական ծախսեր բաժնում, որի դեպքում չի նշվում, թե ինչ գնում է կատարվել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` ԱԺ-ում տեղի ունեցող ցանկացած գնման՝ ապրանքի կամ ծառայության ձեռքբերման, շինարարության դեպքում խոշոր «ատկատներ» են տեղի ունեցել: Իսկ մամուլն այդ մասին անընդհատ գրել է:

Պետական բյուջեից իրենց տրանսպորտային կամ արարողակարգային ծախսերի համար խոշոր գումարներ են հատկացրել նաև վարչապետն ու նախագահը: Նախագահականն այդքան բաց չի ներկայացրել այդ ծախսերը, բայց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության բոլոր ծախսերը ներկայացնում էր: Եվ դրանցից մեկը՝ արտասահմանյան ուղևորության կատարված խոշոր հատկացումը նույնպես հրապարակվեց մամուլում:

Վերջին տարիներին, սակայն, նախկին վարչապետ Տ. Սարգսյանը որոշ չափով հրապարակային դարձրեց թե՛ այս երեք բարձրագույն ինստիտուտների, թե՛ ընդհանրապես պետական բոլոր գերատեսչությունների ծախսերը: Պետական գնումների մասին գրեթե ողջ տեղեկատվությունը տեղադրվում էր կառավարության կայքում: Իհարկե, կային ծախսեր, որոնք դրվում էին, բայց չէին մանրամասնվում: Օրինակ՝ ներկայացուցչական կոչվող ծախսերի դեպքում նշվում էր միայն գումարի չափը, բայց չէր նշվում, թե այն ինչի համար է հատկացվել: Եվ կարծիքներ կային, թե այդ գերատեսչությունների ղեկավարները բյուջեից փողեր են գողանում հատկապես այդ ծախսերի միջոցով: Այսպիսի չբացվող ծախսերը նորից մեծ թվեր էին կազմում Ազգային ժողովում, որոնց մամուլն անդրադառնում էր, և դրանք դառնում էին աղմկոտ ու քննարկվող հրապարակումներ: Հավանաբար հենց այդ հրապարակումների պատճառով էլ իշխանությունները որոշեցին հատկապես նախագահի, ԱԺ նախագահի ու վարչապետի ծախսերը դարձնել գաղտնի:

Վերը նշված նախագծերը, սակայն, կառավարությունն ԱԺ էր ուղարկել դեռևս անցած տարի՝ Տ. Սարգսյանի վարչապետության օրոք: Դրանք խորհրդարանում դրվել էին շրջանառության մեջ, ընդգրկվել էին օրակարգ, սակայն չէին դրվում լիագումար նիստերի քննարկմանը: Եվ հետաքրքիր է, թե ինչու այն կառավարության առաջարկով հրատապ կերպով ներկայացվեց արտահերթ այս նիստի քննարկմանը: Ընդ որում` երկուշաբթի օրն էլ ԱԺ-ն որոշել է այս օրինագծերի երկու ընթերցումները կազմակերպել 24-ժամյա ռեժիմով: Այստեղ հետաքրքիր է հիշել մի հանգամանք, որ երբ կառավարությունն այս օրինագիծը ներկայացրեց խորհրդարան, ԱԺ նախագահը Հ. Աբրահամյանն էր: Նա տարվա սկզբից մինչև այժմ նախագիծը չներկայացրեց քննարկման: Իսկ հիմա, երբ դարձավ վարչապետ, ցանկացավ, որ այն քննարկվի շտապ՝ արտահերթ կերպով և 24-ժամյա ռեժիմով: Երեկ խորհրդարանում պատգամավորներն այս օրինագծի մասին խոսելիս ակնարկում էին, որ Հ. Աբրահամյանի նման կեցվածքը պայմանավորված է Տ. Սարգսյանի հետ ունեցած լարվածությամբ: ԱԺ նախագահ եղած ժամանակ նա չի ցանկացել նախագիծը դնել քննարկման, որպեսզի այն չընդունվի, ու վարչապետի ծախսերը մամուլի հրապարակման առարկա դարձնի կամ դառնան: Ինքն աղմկոտ հրապարակումներից հետո կարողացել էր հմտորեն քողարկել իր ծախսերը: Իսկ հիմա, երբ ինքն է վարչապետ, որոշել է շուտափույթ ընդունել տալ այդ օրինագծերը, որպեսզի վարչապետի պաշտոնում արած իր ծախսերը թաքցնի:

Հարկ է նշել, որ երեկ հետաքրքիր էր նաև այս օրինագծերի քննարկման ուղղվածությունը: Ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները քննադատում էին իշխանություններին, որ այս նախագծով ցանկանում են գաղտնի դարձնել նախագահի, ԱԺ նախագահի ու վարչապետի ծախսերը: Նրանք ընդունում էին, որ այդ պաշտոնյաների համար ապրանքների կամ ծառայությունների գնման վայրը պետք է գաղտնի պահվի, սակայն դեմ էին, որ պետք է թաքուն պահվի նաև դրանց համար ծախսվող գումարի չափը: Իսկ քննադատությունների ժամանակ նրանք հիշում էին միայն Տ. Սարգսյանին: Հատկապես ԲՀԿ-ական պատգամավորները, օրինակ` Ստեփան Մարգարյանը հիշեց նրա գործուղումների վրա ծախսվող գումարների մասին: Քննադատող պատգամավորներից որևէ մեկը չհիշեց կամ չցանկացավ հիշել, որ ավելի ճոխ ծախսերի սիրահար է նաև նորանշանակ վարչապետը: Այստեղից արդեն ակնհայտ է, որ ԲՀԿ-ն նույնիսկ հրաժարականից հետո շարունակելու է քննադատել Տ. Սարգսյանին, իսկ Հ. Աբրահամյանին անդրադառնալու է ընդամենը հարևանցիորեն:

Իսկ երեկ միայն ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հպանցիկ հարց բարձրացրեց, թե անհասկանալի է հրատապ կարգով նման օրինագիծ ներկայացնելու իմաստը: «Թե՞ հրատապ է, որ ծախսերը պետք է արագությամբ ծածկել… Կառավարությունը, որից մեծ սպասելիքներ ունենք, հրատապ ձևով ցանկանում է ծախսերը թաքցնել: Եթե ես իմանամ, թե վարչապետն ինչ ինքնաթիռով է գնացել գործուղման, այդտեղ վտանգ կա՞… Խորհրդարան է բերվում մի նախագիծ, որը 21-րդ դարում խիստ ծիծաղելի է՝ գաղտնի պահել, թե ինչ և ինչպես պետք է ուտեն մեր պաշտոնյաները»,- ասել է Հ. Բիշարյանը՝ հավելելով, որ ՕԵԿ-ը դեմ է քվեարկելու այս օրինագծին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում