Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նոր Նորքի հյուրանոցում իբրև մատուցող աշխատող կնոջ «կատաղած» ամուսինը «հարբել» ու աշխատավայրում դանակահարել էր նրան

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ սկսվեց Ավետիս Մանուկյանի գործի դատական քննությունը:

51-ամյա Ավետիս Մանուկյանը մեղադրվում է կնոջը դանակահարելու, նրա առողջությանը ծանր վնաս հասցնելու համար:

Կալանքի տակ գտնվող Ավետիսը դատարանի դահլիճ մտավ անթև մայկայով՝ մկանուտ բազուկները ու դրանց վրայի դաջվածքները բաց, ի ցույց հանած:

Ամբողջ դատական նիստի ընթացքում Ավետիսը շոյում էր ձախ բազկին դաջված դաշույնը՝ միգուցե ինչ-որ լուռ ակնարկ անելով:

Տուժողի տեղում նստած կնոջ, այսինքն՝ իր կին Նատալյայի հետ Ավետիսը ոչ մի բառ չփոխանակեց:

Կինն էլ ամուսնու կողմը համարյա չնայեց: Ասաց, որ փաստաթղթերով ամուսնալուծված են: Ասաց նաև, թե չի հաշտվի նախկին ամուսնու հետ, և իր պահանջը մեկն է՝ որ Ավետիսն այլևս երբեք չանհանգստացնի իրեն ու իր երեխաներին:

Վերջիններս՝ որդին ու դուստրը, Նատալյայի ու Ավետիսի երեխաներն են: Արդեն չափահաս են: Որդին դատարանում չէր: Իսկ մոր հետ դատարան եկած դուստրը ամբաստանյալի աթոռին նստած հոր նկատմամբ որդիական որևէ վերաբերմունք չդրսևորեց: Օտարի աչքով էլ չնայեց:

Ամբողջ նիստի ընթացքում ամբաստանյալ Ավետիսը պահպանեց դեմքի անթափանց արտահայտությունը: Անթափանց ու կարճ էին նաև նրա պատասխանները նախագահողի հարցերին: Երևում էր, որ դյուրաբորբոք մարդ է, իր ուժով, իր բազուկներով հպարտ:

Նախագահողը հարցեր տվեց՝ ամբաստանյալի ինքնությունը ճշտելու համար:

«Ազգությունը՝ հա՞յ»,- հարցրեց դատավորը:

«Մաքո՛ւր»,- պատասխանեց Ավետիսը:

Նա Ուզբեկստանի քաղաքացի է: Բարձրագույն կրթություն ունի՝ ավտոճանապարհների մասնագետ է: Հայաստանում շինարարության վրա է աշխատել, թիկնապահ է եղել: Այս վերջին աշխատանքը Ավետիսը հպարտությամբ նշեց:

Նախկինում Ավետիսը դատված չի եղել: Նարկոլոգիական դիսպանսերում և հոգեբուժարանում հաշվառված չէ:

Ավետիս Մանուկյանը, ըստ մեղադրանքի, 2014 թվականի փետրվարի 22-ի ուշ երեկոյան կնոջ՝ Նատալյա Մախովայի հետ հեռախոսով է խոսել:

Կինը փետրվարի մեկից աշխատանքի էր անցել «Հայաթ» հյուրանոցային համալիրում: Աշխատանքի վայրում գտնվող կինը և տանը գտնվող Ավետիսը այնպես էին հեռախոսով վիճել, Ավետիսն այնքան էր վիրավորվել կնոջ խոսքերից, որ հեռախոսային խոսակցությունից հետո նախ տանը ոգելից խմիչք էր խմել, հասել ալկոհոլային հարբածության աստիճանի, ապա, չհանգստանալով, այդ ուշ ժամին դանակն առել ու 16-րդ թաղամասից կտրել-անցել էր քաղաքը, հասել Նոր Նորք՝ «Հայաթ» հյուրանոց՝ կնոջ աշխատավայր: Արդեն փետրվարի 23-ի կեսգիշերին նա հասել էր հյուրանոց, առաջին հարկում հանդիպել էր կնոջը և տեղնուտեղը դանակի մեկ հարված հասցրել նրա որովայնին:

Վնասվել էր կնոջ լյարդը, ներքին արյունահոսություն էր սկսվել: Կնոջ առողջությանը ծանր վնաս էր պատճառվել: Կնոջը հիվանդանոց էին հասցրել, վիրահատել, իսկ Ավետիսը բերման էր ենթարկվել:

Նրան մեղադրանք է առաջադրված դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ավետիս Մանուկյանն իրեն լիովին մեղավոր ճանաչեց ու միջնորդեց գործը քննել արագացված ընթացակարգով:

Մեղադրողը և տուժողը չառարկեցին:

Տուժողը քաղհայցի պահանջ ներկայացրեց՝ իր երկու ամսվա աշխատավարձի ու հիվանդանոցային բուժումից հետո ապաքինման համար արած ծախսերի չափով՝ ընդամենը 330 հազար դրամ:

Ավետիս Մանուկյանն ընդունեց ներկայացված հայցը, ասաց՝ եթե ծախսել է բուժման համար, կհատուցեմ:

Արագացված դատական քննության պայմաններում նախագահողը հրապարակեց գործում եղած փաստաթղթերը, որոնք վերաբերում էին ամբաստանյալի անձին, բնութագրող նշանակություն ունեին:

Ապա մեղադրող Հ. Չախոյանը հանդես եկավ մեղադրական ճառով: Մեղադրողը, հաշվի առնելով, որ ամբաստանյալը նախկինում դատված չի եղել, ինչպես նաև այն, որ հանցավոր արարքը կատարել է ալկոհոլ օգտագործած վիճակում, գործն էլ քննվում է արագացված ընթացակարգով, միջնորդեց Ավետիս Մանուկյանին մեղավոր ճանաչել մեղսագրված արարքի համար և դատապարտել 4 տարի ազատազրկման:

Ավետիսը հոնքն էլ չշարժեց:

Նրա շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Սիրանուշ Հարությունյանը մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ նշեց, ասաց նաև, թե իր պաշտպանյալն այնքան զայրացած է եղել, որ կարող էր ավելի ծանր վնաս հասցնել տուժողին, բայց նա դանակը թույլ էր մխրճել, խղճի մտոք… «Երկու չափահաս մարդիկ, որ միասին ապրել են, համատեղ երեխաներ են ունեցել, չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ, կենցաղային վիճաբանությունը հասցրել են այսպիսի ավարտի…»,- ասաց պաշտպանը: Քանի որ ամբաստանյալն ընդունել էր մեղքը, գործը քննվում էր արագացված կարգով, պաշտպանը կանգ չառավ գործի փաստական հանգամանքների վրա, այն խնդրի վրա, թե ով էր ճիշտ ու ով՝ սխալ…

Պաշտպանը խնդրեց մեղսագրված հոդվածի սահմաններում հնարավորինս մեղմ պատիժ սահմանել Ավետիսի նկատմամբ: Ավետիսը միացավ պաշտպանին: Ուրիշ բան չավելացրեց:

Տուժող կինը սկզբում չցանկացավ խոսել, բայց հետո ասաց, թե չի հաշտվում ու չի ներում Ավետիսին: Եթե Հայաստանի օրենքներով նա չորս տարի ազատազրկում պիտի ստանա, թող այդպես լինի: Բայց իր կարծիքով՝ նա արժանի է ավելի խիստ պատժի:

Տուժողի ներկայացուցիչը՝ փաստաբան Վ. Հայրապետյանը, ասաց, թե տուժող կինն ու իր դուստրը նյութապես ծանր վիճակում են, նրանք Ուզբեկստանի քաղաքացիներ են, անձնագրերի վավերականության ժամկետներն անցել են, չեն կարողանում աշխատանք գտնել Հայաստանում: Կինը հազիվ մատուցողուհու աշխատանք էր գտել, բայց Ավետիսը նրան դանակահարել ու վնաս է պատճառել առողջությանն ու նյութական վիճակին:

Դատարանը կողմերի ռեպլիկները և ամբաստանյալի վերջին խոսքը կլսի, ապա խորհրդակցական սենյակ կմտնի հաջորդ նիստին: Այսօրվա նիստը հետաձգվեց, դատարանն այլ գործ էլ ուներ նշանակած:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 26-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում