Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղ է անցկացնելու ԱՄԷ-ի ընտրանու հետ: Այս մասին նշված է ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող խաղերի պաշտոնական օրացույցում: Հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 27-ին:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին մեր ընտրանին Շվեյցրիայի Սիոն քաղաքում ընկերական խաղ է անցկացնելու Ալժիրի ազգային թիմի դեմ:
Հունիսի 6-ին մեր ընտրանին Գերմանիայում ընկերական խաղ է անցկացնելու Բունդեսթիմի դեմ: