Thursday, 28 03 2024
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

Խաչաձև իրականություն և բերմուդյան եռանկյունի

Հայաստանի ներքին իրավիճակի կայունությունը միշտ էլ արհեստական է եղել, միշտ էլ եղել է ձևական՝ անպաշտպան լինելով անգամ ամեն մի թեթևակի կայծի առջև: 2008 թ.-ի նախագահի ընտրությունից և Մարտի 1-ից հետո կայունությունը Հայաստանում կարծես թե ընդհանրապես դարձել է պայմանական հասկացություն, վերջին ամիսներին և շաբաթներին հասնելով պայմանականության գրեթե կրիտիկական աստիճանի:

Ակնհայտ է, որ թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարթություններում իշխանությունը բախվել է անլուծելի խնդիրների: Համատարած թանկացումները, որոնք սկսվեցին դեռ մինչև ապրիլի 1-ը, երբ թանկանալու էր բնական գազը, սոցիալական տարբեր խմբերի դժգոհությունները հարկային քաղաքականության վերաբերյալ՝ անհատ տաքսիստներ, տոնավաճառների աշխատակիցներ, սպառնում են շղթայական ռեակցիայով վերածվել սոցիալական համատարած ճգնաժամի, որի խորացման հերթական կաթիլը կարող է լինել դրամի արժեզրկման հերթական գործընթացը: Իշխանության համար բարդությունը այն է, որ առկա հիմնախնդիրները լուծելու համար, սոցիալական լարվածության այդ աղբյուրները չեզոքացնելու, «ցամաքեցնելու» համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկրում առկա մենաշնորհները, օլիգոպոլ համակարգերը կազմաքանդելու ուղղությամբ:

Այսինքն՝ իրավիճակի նրբությունն այն է, որ Հայաստանում առկա քաղաքական համակարգային խնդիրներն արդեն իսկ բացի քաղաքական հետևանքներից, վաղուց զգացնել են տալիս նաև իրենց սոցիալական հետևանքները, սակայն եթե քաղաքական հարցերը Հայաստանում ավանդաբար լուծվել են ուժի կամ առևտրի միջոցով, ապա սոցիալական խնդիրների պարագայում առևտուրը չի գործում, իսկ ուժն առաջացնում է առավել սուր հակազդեցություն: Ներքին ռեսուրսների սպառման պայմաններում, երբ ներքին ռեսուրսը հնարավոր չէ փոխհատուցել դրսից եկող ռեսուրսներով, միակ տարբերակը մնում է ներսում եղածը վերաբաշխելը, ինչը հենց ենթադրում է այն, ինչի մասին վերը փաստվեց՝ օլիգոպոլիաների դեմ պայքար և մենաշնորհների վերացում:

Իսկ Հայաստանի իշխանության համար դա նշանակում է կտրել այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը: Բայց այդ համեմատությունը ընդամենը իրավիճակի ընդհանրական բնորոշումն է տալիս, իսկ խորքային առումով այդ համեմատությունը շատ մեղմ է: Խնդիրը նրանում է, որ ներկայիս պարագայում վտանգը ոչ միայն ճյուղի հետ միասին ցած ընկնելն է, այլ նաև այն, որ ներկայիս սուղ պամաններում ճյուղն էլ իր պահանջներն է ներկայացնում իր վրա նստած իշխանությանը: Ստացվում է յուրօրինակ մի եռանկյունի, որի արանքում է հայտնվել իշխանությունը՝ հասարակության սոցիալական պահանջներ, «ճյուղի» պահանջներ և ամենակարևորը՝ ժամանակի պահանջներ, որոնք նաև կարող են լինել համաշխարհային պահանջների հոմանիշ: Այդ եռանկյունին Հայաստանի իշխանական համակարգի համար ունի «բերմուդյան եռանկյունի» դառնալու բոլոր չափորոշիչները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում