«Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ ձերբակալվածների պահման վայրից Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, հայտնի բռնցքամարտիկ, բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանին տեղափոխել էին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:
Քիչ առաջ «Առաջին լրատվականը» տեղեկացավ, որ Սամսոն Խաչատրյանի խափանման միջոցը ընտրվել է երկու ամսվա կալանքը:
Ստորև ձեզ ենք ներկայացնում Հելսինկյան ասոցիացիայի տրամադրած տեսանյութը` դատարանի տարածքից: