Նյու Յորքում 103 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի կոմպոզիտոր Էլիոթ Քարթերը,- հաղորդում է ITAR-TASS- ը:
Քարթերը Պուլիտցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր էր, իսկ այս տարվա հունիսին ստացել էր Պատվո լեգեոնի շքանշան:
Քարթերն ակտիվ կերպով ստեղծագործել է մինչև կյանքի վերջին օրերը: 2008 թ. նա իր 100-ամյակը նշեց մեծ գալա համերգով:
Կոմպոզիտորի ամենահայտնի ստեղծագործություններից են «Պոկահոնտաս» և «Մինոտավրոս» բալետները:









































