Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Կառավարության «տինտիրիտները»

Հայաստանի կառավարությունը՝ դեռ նոր նշանակված, մի հարցում արդեն իսկ էական աճ արձանագրել է՝ նախորդ կառավարության համեմատ: Դա մականունավոր հեղինակությունների աճն է, որոնց հետևում կա «պատկառելի» թաղային կենսագրություն:

Ավելի ճիշտ կլինի ասել՝ իհարկե, որ այս մարդիկ եկել են առաջին պլան, որովհետև նրանք միշտ էլ իշխանության շարքերում էին, հետո մի պահ տեղը զիջեցին, այսպես ասած, ինտելեկտուալ կադրերին՝ տակտիկական նկատառումներից ելնելով, մինչև որ ինտելեկտուալ կադրերը իրենք իրենց մի լավ վարկաբեկեցին և նաև իրենց գործունեությամբ հասարակությանը հիասթափեցրին նման կոնտինգենտից, և արդեն լիովին ազատ դաշտ բացվեց՝ թաղային հեղինակությունների իշխանությունը լիարժեք, տեղը տեղին վերականգնելու համար: Ինչպես ասում են, հավաքվել են միայն արժանավորները՝ մականունավոր հեղինակությունները և՛ իշխանության առաջին գծերում են այսօր, և՛ ոչ իշխանական առաջին գծերում:

Այս գործում, իհարկե, իրենց մեծ ներդրումն ունեցան, և վստահաբար դեռ շարունակելու են ունենալ, այսպես կոչված, ինտելեկտուալ-գիտական կոնտինգենտի ներկայացուցիչները՝ և իշխանական շարքերում, և ոչ իշխանական շարքերում, որոնք ըստ էության վերջին տարիներին այլ բանով զբաղված չեն էլ եղել, քան իրենցով արդարացնել, քողարկել, լեգիտիմացնել, նոր փաթեթավորում ապահովել քրեական, այսպես ասած՝ գողական կոնտինգենտի առաջ, որն ըստ էության հաղթական հավաքն ու «օբշակի» վերաբաժանումն էր անում կառավարության նիստերի դահլիճում՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ՝ «վարչապետի հանդիպումը խոշոր հարկատուների հետ» պաշտոնական ցուցանակի ներքո:

Եվ ըստ էության հասարակությունն այստեղ հայտնվում է փակուղային վիճակում, որովհետև արձանագրում է, որ այս կոնտինգենտից պահանջելու բան, ըստ էության, չկա, այսինքն՝ պահանջելու բան չեն թողել գիտա-ինտելեկտուալ կոնտինգենտի տարաբնույթ ներկայացուցիչները, որոնք ակադեմիական հանդարտությամբ և կրոնապետական հեզությամբ զբաղվել են այդ կոնտինգենտի համար կանաչ ճանապարհ կառուցելով, դեպի իշխանություն այդ գողական կոնտինգենտի տրիումֆալ վերադարձի կարմիր գորգը փռելով, բայց արդեն առավել լեգիտիմ վերադարձի, որովհետև ի վերջո առանձին-առանձին լեգիտիմացվել են այդ համակարգի ներկայացուցիչները, մեկը՝ ընդդիմության դաշտում, մյուսը՝ իշխանության այս կամ այն հատվածում, և առանձին-առանձին լեգիտիմացվելուց հետո վերադարձել են բոլորով միասին:

Եթե քաղաքական «ակադեմիկները» իշխանության մեջ և իշխանությունից դուրս այլ էական բան չեն կարողացել անել, քան թաղային հեղինակությունների առանձին-առանձին լեգիտիմացումը, ապա այլևս ինչ սպասել այդ հեղինակություններից, որոնք այլ բան անել չեն էլ կարող՝ մտավոր ունակությունների և արժեքային կողմնորոշումների բերումով, քան ընդամենը միմյանց միջև բաժանել ու վերաբաժանել հասարակության ունեցվածքը, դրա մի մասը ծախսել հասարակության մեջ սեփական իմիջի և լեգիտիմության մակարդակի վրա, և այդ միջոցով էլ ավելի ամրանալ հասարակական ունեցվածքը յուրացնելու դիրքերում և էլ ավելի մեծ թափով ու հանգստությամբ յուրացնել:

Նրանք ավելիին ունակ չեն, ինտելեկտը և գիտելիքը, որից, իհարկե, նրանց մի մասը քիչ թե շատ խոսել սովորել է՝ իհարկե, մեծ մասը՝ հայերենին մոտ, ոչ թե հայերեն, նրանց համար ընդամենը նույն հասարակական ռեսուրսի նյութականացված տարբերակն են, որ կարելի է վերցնել, պտտեցնել, դիվիդենտներ կամ դիվիդիներ շահել, հետո դնել «գրպանը»՝ մինչև հարկ կլինի նորից պտտեցնել, իսկ այդ ամենը որակել ներքաղաքական կյանք:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում