Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սկանդալ՝ Վարդան Պետրոսյանի դատական նիստին. դատական դեպարտամենտի թարգմանիչը լեզվին չի տիրապետում

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ Եղվարդ-Երևան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի գործով դատական հերթական նիստի ընդմիջումից հետո Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ հետ է վերցնում թարգմանչին փոխելու միջնորդությունը, քանի որ կիրակի օրը պաշտպանը մեկնելուէ Ֆրանսիա, և նրա միջնորդությունը այդպես էլ չի հասցնի ներկայացնել:

Ֆրանսիայից ժամանած պաշտպան Մարի Լոր Դոզեն նշեց, որ այստեղ է՝ Վարդան Պետրոսյանին պաշտպանելու համար: Նրա խոսքով՝ Վարդան Պետրոսյանն այն անձը չէ, ով կալանքի չվերցնելու պարագայում դիմի փախուստի:

«Արդեն տարիներ շարունակ նա հայ ժողովրդի հետ է, նա չի փախչի իր երկրից, նա իր երկրի, իր ժողովրդի հետ է տարիներ շարունակ: Ոչ մի հանգամանք չկա, որ նա ազատության մեջ լինելու դեպքում կդիմի փախուստի: Սա ոչ իր կամքով հանցանք է՝ տեղի է ունեցել ճանապարհային երթևեկության խախտում»,- ասաց նա:

Եվ քանի որ դատական դեպարտամենտի տրամադրած թարգմանիչը անընդհատ հարցեր էր տալիս նրան թարգմանության ընթացքում, ֆրանսիացի պաշտպանը ընդդիմացավ, նշեց, որ չի կարող շարունակել իր միջնորդությունն այն դեպքում, երբ իրեն անընդհատ հարցեր են տալիս, և չցանկացավ միջնորդությունը շարունակել:

Դատավորը նշեց, որ թարգմանիչը ակնհայտորեն դժվարություններ ունի և դատարանի նախաձեռնությամբ գործի քննությունը հետաձգեց: Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 20-ին՝ առավոտյան ժամը 10:30-ին:

Միևնույն ժամանակ դատավորը նշեց, որ ՀՀ դատական դեպարտամենտին բանավոր և գրավոր ֆրանսերեն թարգմանություններ անելու համար ևս մեկ թարգմանչի ներգրավելու միջնորդություն կներկայացնի:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դատական նիստից հետո նշեց, որ դատարանի ցանկացած որոշում դուրս է դատավարական նորմից: Նա նշեց, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, թե տուժող կողմը նախապես գիտի՝ դատարանն ինչ որոշում է կայացնում:

«Չէր կարող դատարանը նման որոշում բավարարել, քանի որ մեղադրանքի մեջ չկա այն, որ անձը մեղադրվում է խմածության համար: Դա կտրուկ կմերժվեր, և այս ամենը լուրջ կասկածների տեղիք է տալիս»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նաև նշեց, որ ֆրանսիացի փաստաբանի միջնորդությունը վերաբերում է կալանքը որպես խափանման միջոց փոխելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում