Thursday, 25 04 2024
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում

«․․․Որովհետև էստեղ շատ հարմար է»․ Դեմիրճյանը՝ գրասենյակում համագումար անելու մասին

Քիչ առաջ ավարտվել է ՀԺԿ 8-րդ համագումարը, որի ընթացքում ընտրվել է վարչության ընդլայնված նիստով 12 հոգուց բաղկացած քաղաքական խորհուրդ: Խորհուրդն ունի երկու նոր անդամներ: Կուսակցության նախագահ է վերընտրվել Ստեփան Դեմիրճյանը:

Ինչպես հայտնի է՝ ՀԺԿ-ն որոշել է համագումարն անցկացնել սեփական գրասենյակում: «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ինչո՞ւ է նման որոշում կայացվել, Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Որովհետև էստեղ շատ հարմար է: Մենք մեծ դահլիճ ունենք: 150 պատվիրակ է մասնակցել, 80 հոգի ընտրվել է վարչության անդամ: Վարչության ընդլայնված նիստով էլ ընտրվել է քաղաքական խորհուրդը»:

Վարչության քարտուղարներ են ընտրվել Գրիգոր Հարությունյանը, Ֆելիքս Խաչատրյանը և Ստեփան Մինասյանը:

ՀԺԿ 8-րդ համագումարը որևէ փոփոխություն կուսակցության դիրքորոշման մեջ չի մտցրել, սակայն ՀԺԿ-ն դեմ է շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխությունների փաթեթին:

«Կուսակցության դիրքորոշումը շատ հստակ է. Կուսակցությունը գտնում է, որ առաջնահերթ խնդիրը մեր երկրում ժողովրդավարական գործընթացների միջոցով օրինական իշխանության ձևավորումն է: Սա է հստակ դիրքորոշումը: Կուսակցությունը դա է առաջնահերթ խնդիր համարում, ոչ թե սահմանադրական բարեփոխումների իրականացումը: Նաև համարում է, որ միայն օրինական իշխանությունը կարող է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, և երկրում առկա վիճակը ոչ թե պայմանավորված է Սահմանադրության անկատարությամբ, այլ Սահմանադրության ոտնահարմամբ: Եվ ՀԺԿ-ն առաջին հերթին գտնում է, որ պետք է իրացվի Սահմանադրության երկրորդ անփոփոխ հոդվածը, համաձայն որի՝ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով»,-մեզ հետ զրույցում ասաց Ստեփան Դեմիրճյանը:

Մեր հարցադրմանը՝ ՀԺԿ-ն շարունակելո՞ւ է համագործակցել ՀԱԿ-ի հետ, Ստեփան Դեմիրճյանն ասաց. «ՀԺԿ-ն շարունակելու է համագործակցել թե ՀԱԿ-ի հետ, թե ընդդիմադիր մյուս ուժերի հետ: Մենք համարում ենք, որ երկրին անհրաժեշտ են համակարգային արմատական փոփոխություններ և պետք է սկսել օրինական իշխանություն ձևավորել: Այդ նպատակով պատրաստ ենք համագործակցել տարբեր ուժերի հետ»:

Մեր հաջորդ հարցին՝ ՀԺԿ-ն ինչպե՞ս է վերաբերվում խորհրդարանական ընդդիմադիր քառյակի գործունեությանը, Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Ես ինքս չեմ մասնակցում հանդիպումներին: Պառլամենտական համագործակցություն է, ինչպես տեսնում ենք, ահագին հարցերի շուրջ: Հարցեր կան, որոնց շուրջ գալիս ենք ընդհանուր հայտարարի»:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում