Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

«Մեղսունակության» աքսիոմատիկ պահանջ

Երբ ղարաբաղյան կարգավորման գործընթացում ինչ-որ բեկումնային հանգրվան է լինումծ մեր հասարակական-քաղաքական շրջանակներն ինքնաբերաբար լարվում են: Լարվածության պատճառը հասկանալի է. մենք՝ բոլորս, սպասում ենք, մտահոգվում ենք, որ կարող են պարտադրվել կարգավորման մեզ համար անցանկալի տարբերակներ: Սակայն այս իրողությունը մի տեսակ անհասկանալի է:

Ինչի՞ մասին է խոսքը, երբ Հայաստանի Հանրապետությունը վաղուց ի վեր ընդունել է այն տարբերակները, որոնք կրում են «Մադրիդյան սկզբունքներ» անվանումը: Չէ՞ որ ինչ դետալային փոփոխություններ էլ լինեն այդ սկզբունքներում, դրանք ինքնին չեն բխում Հայաստանի և Ղարաբաղի պետական, ռազմավարական շահից: Եվ անհասկանալի է, թե ինչու ենք ժամանակ առ ժամանակ լարվում, երբ լինում է կարգավորման ինչ-որ նախանշանային հանգրվան:

Մենք պետք է միշտ լարված լինենք, լարված լինենք այն պարզ պատճառով, որ Մադրիդյան կոչվող սկզբունքներն ընդունվել են Հայաստանի կողմից: Եվ եթե այդքանից հետո մենք ժամանակ առ ժամանակ ենք լարվում, ապա դա նշանակում է, որ Հայաստանի հասարակական-քաղաքական միտքը, մեծ հաշվով, ոչ թե բանականությամբ, այլ ուղղակի բնազդով է վերաբերվում ղարաբաղյան կարգավորմանը՝ ժամանակ առ ժամանակ արթնացող ինքնապաշտպանական բնազդով: Այլապես մենք մտահոգվելու բան ունենք ինքնին, որովհետև համաձայնություն ենք տվել այնպիսի սկզբունքների, որոնք սկզբունքորեն դամոկլեսյան սրի նման են կախված մեր պետականության գլխին:

Եվ դրանից բացի, այդ ժամանակ առ ժամանակ մտահոգվելու առումով անհասկանալի է նաև այն, որ մենք պետք է միշտ մտահոգված լինենք մեր ռեսուրսային դատարկության առումով: Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Հայաստանն այսօր մասնակցում է գրեթե զրոյական ռեսուրսով, հույսը դնելով կա՛մ ԱՄՆ, կա՛մ Ռուսաստանի, նրանց միջև հակասությունների վրա: Հայաստանն այլ բան անել չի կարող, որովհետև չի կարողացել այս տարիների ընթացքում ձևավորել այն, ինչը նրան ուժ ու կարողություն կտար Ղարաբաղի հարցում վարել իրապես արդյունավետ ու հեռանկարային դիվանագիտություն: Խոսքը ժողովրդավարական հասարակարգի մասին է, որը Հարավային Կովկասում, և հատկապես Ադրբեջանի համեմատ, կլիներ քաղաքակրթական օազիս: Եվ այդ իրողությունը, ավելի ճիշտ՝ այդ օազիսի բացակայությունը մեզ պետք է մտահոգի մի՛շտ, ոչ թե ժամանակ առ ժամանակ:

Վաղուց ժամանակն է կարգավորմանը վերաբերվել բանականությամբ, ոչ թե բնազդով: Կարգավորումը այս կամ այն քաղաքում հանդիպումները չեն, այլ այդ հանդիպումների միջև ընթացող պրոցեսները Հայաստանում, Ադրբեջանում, Ղարաբաղում: Եվ եթե մենք այդ պրոցեսների որակով և դինամիկայով չենք կարողանում զգալիորեն առաջ անցնել, ապա անկախ կանգառներից, մենք գործընթացը տանուլ ենք տալիս: Սա պարզ իրողություն է, որը հասարակական-քաղաքական դաշտում երևի թե աքսիոմատիկ ճշմարտություն պետք է լիներ վաղուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում