Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Հայաստանը լավ կանի չշտապի եվրասիական ինտեգրացիայի հարցում․ռուսաստանցի քաղաքագետ (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի արտաքին և պաշտպանության քաղաքականության խորհրդի նախագահության նախագահ, «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը:

-Պարոն Լուկյանով, Հայաստանը պետք է միանար Մաքսային միությանը, սակայն հիմա պարզվում է, որ Հայաստանը պետք է միանա Եվրասիական միասնական տարածքին: Ինչով է պայմանավորված, ըստ Ձեզ, առաջնահերթությունների այս փոփոխությունը, և ինչո՞ւ է ՀՀ անդամակցության հարցը ձգձգվում: Գուցե դա կա՞պ ունի ԼՂ կարգավիճակի հետ:

-Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիր իսկապես գոյություն ունի: Բայց այն պատճառներից երևի թե 15-րդն է: Հիմնական պատճառն այն բանի, թե ինչու ՄՄ-ն դեռևս չի արագացնում ընդլայնման գործընթացը, այն է, որ եռյակի մեջ կան շատ չլուծված խնդիրներ, և որքան մոտենում է Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի ստորագրումն, այնքան այդ հարցն ավելի սուր է դառնում, քանի որ յուրաքանչյուր երկիր ջանում է ֆիքսել իր դիրքերը, ինչը բնական է: Հակասությունները բավական լուրջ բնույթ են կրում։ Բելառուսն ու Ղազախստանը պայքարում են իրենց առավելության համար, ճիշտ են անում, քանի որ դրանում է ինտեգրացիայի էությունը։ Ռուսաստանը գնում է զիջումների, կարճ ասած՝ բավական սուր փուլ է: Այս պահին ավելացնել ընդլայնման հարցը՝ նշանակում է ողջ գործընթացն ավելի խճճել, առավել ևս, որ Ռուսաստանն ունի մոտիվացիա՝ արագացնելու Հայաստանի ընդունումը՝ որպես գործընկերոջ, բայց այդպիսի ընկալում ո´չ Բելառուսը, ո´չ Ղազախստանը չունեն: Նրանց այս հարցը չի հետաքրքրում, հետաքրքրում են տնտեսական առավելությունները: Ուստի ես կարծում եմ, որ պետք է հասկանալ՝ այս ծրագրի ուղղությամբ խնդիրներ կան:

Ուկրաինական դեպքերը ուղիղ ազդեցություն չունեն, բայց բնական է, որ ստվերում են այս պրոյեկտների զարգացումը: Ինձ չի թվում, թե Հայաստանը պետք է այդքան շտապի ու պնդի արագ ինտեգրման հարցում, քանի որ ինտեգրումը, մենք հաճախ մոռանում ենք, միջազգային հարաբերությունների ամենաբարդ ձևն է: Այստեղ առանց պատրաստվածության անդամակցությունը ճիշտ չէ:

-Ի՞նչ կարգավիճակ կունենա ԼՂ-ն ՄՄ-ում: Երեկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Անտոն Ազարովն ասաց, որ ԼՂ հարցը նույնիսկ չի քննարկվել: Այսինքն՝ անցակե՞տ կդրվի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև:

-Այդ հարցը հրապարակայնորեն քննարկվել չի կարող, քանի որ ՄՄ անդամ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այստեղ պաշտոնական խոսակցություններն ավարտվում են: Ոչ պաշտոնական մակարդակում հարցը բարձրացվում է: Ես կարծում եմ, որ կլինի ֆորմալ սահման ՀՀ-ի ու ԼՂ-ի միջև, կլինի նաև ջենտլմենական համաձայնություն՝ «մենք փակում ենք մեր աչքերը այն հանգամանքի վրա, որ դե ֆակտո ԼՂ-ն մտնում է այդ տարածք»:

-Ուկրաինական դեպքերով պայմանավորված՝ Ռուսաստանը մեծ ծախսեր է ունենում, Ղրիմն է հավելյալ ծախս Ռուսաստանի համար: Այս պայմաններում Ռուսաստանը կարողանալո՞ւ է հաջողություն գրանցել ինտեգրացիոն պրոյեկտների դաշտում:

-Ուկրաինական դեպքերը, միանշանակորեն, ազդեցություն ունեցել են, բայց ամեն ինչ հակասական է: Կան ազդակներ, որոնք առաջ են մղում գործընթացը, կան ազդակներ, որոնք ետ են մղում գործընթացը: ՌԴ գործընկերների, այդ թվում՝ Ղազախստանի համար, շատ կարևոր է հասկանալ Մոսկվայի առաջնահերթություններն այսօր: Այսօր եվրասիական պրոյեկտներն այդքան առաջնահե՞րթ են ՌԴ-ի համար, թե՞ հիմա, օրինակ, առաջնահերթություն է դառնում միասնական ռուսական աշխարհի գաղափարը: Սա պարզաբանման կարիք ունի:

-Իսկ ի՞նչ է ենթադրում Ռուսական աշխարհ գաղափարը:

-Այս գաղափարը հիմնվում է այն խմբերի վրա, որոնք ՌԴ քաղաքացիներ են այլ երկրներում: Դա ոչ թե այդ տարածքների միացումն է Ռուսաստանին, Աստված մի արասցե, Ղրիմը հատուկ իրավիճակ էր, բայց եթե հիմնվի համաքաղաքացիների վրա, ապա սա փոխում է քաղաքականության ողջ համատեքստը:

Մեծ հաշվով, ես կասեի, որ Եվրասիական ինտեգրման վրա կանդրադառնա ոչ թե ուկրաինական ճգնաժամը, այլ այն, որ Արևմուտքի՝ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի դիրքորոշումն է փոխվել շատ հարցերի վերաբերյալ: Արևմուտքն արդեն հասկացել է, որ կան երկրներ, որոնց չի կարելի դնել սուր ընտրության առջև: Հնարավոր է, որ դա ինչ-որ կերպ խթանում է Եվրասիական ինտեգրումը:

Դա նաև Հայաստանին է վերաբերում, քանի որ նախկինում, երբ Հայաստանը հայտարարեց, թե պետք է միանա ՄՄ-ին, սկսեցին մինչև անգամ պատժել Հայաստանին, սակայն եվրոպացիները հիմա արդեն փափուկ են խոսում՝ ասելով, թե հնարավոր է նոր մոդելներ մշակել: ԵՄ-ն վերադառնում է դեպի իրականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում