Պավլոդարում (Ղազախստանի կենտրոնական շրջաններից մեկում) տեղի բնակիչը դիակառք է գողացել հենց թաղման արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով` գողն օգտվել է այն հանգամանքից, որ երբ դագաղը հանել են մեքենայից, դիակառքի վարորդը դուրս է եկել, որպեսզի օգնի դագաղը հասցնել մինչև գերեզման, նա նստել է մեքենան ու գողացել այն:
Ոստիկանությունը արագ գտել է հանցագործին: Նա ձերբակալվել է հենց նույն օրը: Առևանգման փաստով քրեական գործ է հարուցվել: