Tuesday, 27 02 2024
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել
2023 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը

«Բավարիա»-ին գոլ խփելուց հետո մտածեցի` ինչո՞ւ նույնը չստացվեց «Ռեալ»-ի դեմ խաղում. Հենրիխ Մխիթարյան

Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել die Welt պարբերականին, որում խոսել է գերմանական ակումբում իր առաջին մրցաշրջանին վերաբերող թեմաների շուրջ:

Մրցաշրջանը գրեթե մոտեցել է ավարտին: Ի՞նչն է ամենից շատ տպավորել Ձեզ այս ժամանակահատվածում:

– Առանձնահատուկ տպավորված եմ խաղընկերներիս վերաբերմունքով իմ հանդեպ: Իսկ մեր երկրպագուների անկրկնելի, անհավանական աջակցությունը զգում է ամբողջ ակումբը: Այսպիսի ֆուտբոլասերների ես նախկինում երբեք չէի տեսել: Դրա հետ մեկտեղ, Դորտմունդը համեմատաբար հանգիստ քաղաք է: Բայց դադարում է այդպիսին լինել, երբ մարդիկ ուղևորվում են դեպի մարզադաշտ:

Դուք միշտ ընդգծում էիք, որ Ձեզ, առաջին հերթին, հարկավոր է հարմարվել «Բորուսիա»-ի խաղաոճին: Այդ գործընթացն ավարտվե՞լ է:

– Ոչ, նույնիսկ եթե ես առաջընթաց եմ գրանցել: Բայց կյանքում դու պետք է սովորես յուրաքանչյուր օր: Դա հատկապես ինձ է վերաբերվում: Ես խաղադաշտում ամեն անգամ պետք է ինչ-որ նոր բան անեմ: Վերջին ամիսների ընթացքում ես շատ նոր առաջադրանքներ եմ ստացել մարզիչների կողմից: Փորձում եմ ամեն խաղում դառնալ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Դա ինձ ոչ միշտ է հաջողվում: Բայց գլխավորն այն է, որ ես շարունակեմ աշխատել, որպեսզի ոչ այդքան հաջող հանդիպումների թիվը հասցնեմ նվազագույնի:

Ի՞նչն էր պատճառը, որ գերմանական ֆուտբոլին հարմարվելու գործընթացը մի փոքր երկար տևեց:

– Ամենամեծ խնդիրը նրանումն էր, որ ես այստեղ եկա մի առաջնությունից, որը դժվար է համեմատել Բունդեսլիգայի հետ: Երբ «Շախտյոր»-ում էի, ներքին առաջնության հանդիպումները գրեթե միշտ նույն սցենարով էին անցնում. մրցակիցը փակվում էր պաշտպանությունում, իսկ մենք ունենում էինք գնդակին տիրելու ահռելի առավելություն: Եվ եթե առաջինը մենք էինք գրավում դարպասը, ապա խաղի ելքը գործնականում վճռված էր: Բունդեսլիգայում լրիվ հակառակն է, թիմերը շատ ավելի հզոր են, և նույնիսկ առաջնության վերջին հորիզոնականներում ընթացող թիմերի դեմ հանդիպումներում կարելի է մեծ խնդիրների բախվել: Բացի այդ, տարբերվում է նաև խաղաոճը. այստեղ ես պետք է մեծ պրեսինգ իրականացնեմ և փորձեմ շատ արագ կազմակերպել հակագրոհները: Հարկավոր է շատ զգոն լինել:

Բունդեսլիգային հարմարվելու ընթացքում այլ խոչընդոտներ եղե՞լ են:

– Պետք է խոստովանեմ, որ սկզբում իմ նկատմամբ ճնշում էի զգում: Ուկրաինայում քեզ վրա այդպիսի ճնշում չկա, որ պետք է յուրաքանչյուր խաղում ներդնես առավելագույն ուժերդ: Բայց ես արդեն սովորել եմ դրան: Ինձ շատ օգնեցին Յուրգեն Կլոպը և թիմակիցներս: Նրանք անընդհատ քաջալերում էին ինձ, և զգում էի, որ իսկապես ցանկանում են օգնել ինձ:

Ապրիլի 8-ին «Բորուսիա»-ին պայքարից դուրս թողեց Մադրիդի «Ռեալ»-ը, իսկ Դուք պատասխան մրցավեճում չօգտվեցիք գոլային 3 իրական հնարավորություններից…

– Դա կյանքիս ամենացավալի խաղն էր: Մարդիկ, ովքեր դիտում էին հանդիպումը, կարող էին եզրակացնել, թե ես չեմ ցանկանում ոչ մի գոլ խփել: Սակայն, ես, հնարավոր է, ամենաշատն էի ցանկանում, որ մենք գոլ խփենք և խաղանք լրացուցիչ ժամանակում: Բայց այդպիսին է կյանքը. պետք է այդպիսի իրավիճակներից հետո էլ առաջ նայել:

Ընդամենը 4 օր անց Դուք կարծես մոռացաք այդ անհաջողությունը և փայլուն ֆուտբոլ ցուցադրեցիք «Բավարիա»-ի դեմ մրցավեճում, իսկ «Բորուսիա»-ն հաղթանակ տոնեց 3:0 հաշվով: Երբ գրավեցիք մյունխենցիների դարպասը, ինչպիսի՞ մտքեր կային Ձեր գլխում:

– Երբ փոխանցում ստացա Մարկո Ռոյսից, ես մտածեցի. եթե այս անգամ էլ չգրավեմ դարպասը, սա վերջը կլինի: Իսկ երբ գոլ խփեցի, մտածեցի, թե ինչո՞ւ նույնը չստացվեց «Ռեալ»-ի դեմ խաղում:

«Բավարիա»-ի նկատմամբ հաղթանակը Բունդեսլիգայում որևէ նշանակություն կունենա՞ գավաթի խաղարկության եզրափակչի համատեքստում:

– Այդպես չեմ կարծում, քանի որ գավաթային եզրափակիչը լիովին այլ խաղ է: Մյունխենում մեր հաղթանակից մեկ ամբողջ ամիս է անցել, և այդ ընթացքում կարող են շատ բաներ փոխված լինել: Ինչ վերաբերում է «Բավարիա»-ին, ապա նրանք մնում են աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը:

Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում, ինչպես և դրա նախորդ տարում, «Բավարիա»-ի և «Բորուսիա»-ի միջև միավորների տարբերությունը շատ մեծ էր: Կարո՞ղ է այդպես լինել նաև առաջիկա տարիներին:

– Մեր ակումբում բոլորը հավակնոտ են` սկսած ղեկավարներից և մարզիչներից մինչև խաղացողները: Մեր փիլիսոփայության մեջ չի մտնում ասելը, թե « «Բավարիա»-ն մեզանից շատ ուժեղ է և միավորների տարբերությունը կրկին շատ մեծ կլինի»: Ընդհակառակը` մենք պայքարելու ենք, որպեսզի ավելի լավ հանդես գանք:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք գավաթային եզրափակիչ հանդիպումից:

– Ինձ համար այդ խաղին մասնակցելը մեծ ուրախություն կլինի: Ես ու խաղընկերներս արդեն շատ ենք խոսել Բեռլինում կայանալիք հանդիպման մասին: Հիշում եմ, որ խաղընկերներս այնտեղ 2 տարի առաջ գավաթի եզրափակչում նույն մրցակցին հաղթել են 5:2 հաշվով: Մթնոլորտը պետք է անկրկնելի լինի: Ես սպասում եմ այդ իրադարձությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում