Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության վերջին` 30-րդ տուրում «Վոլգա»-ն սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտություն կրեց Եկատերինբուրգի «Ուրալ»-ից:
Դաշտի տերերի կազմում մեկնարկային կազմում էին հայտավորված Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը և հայազգի ֆուտբոլիստ Արթուր Մինոսյանը: Առաջինը խաղաց առանց փոխարինման, իսկ երկրորդը խաղադաշտը լքեց 78-րդ րոպեին: Ինչ վերաբերում է հյուրերին, ապա Հայաստանի ընտրանու հարձակվող Էդգար Մանուչարյանը փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին:
Սարկիսովը 81-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ, թեև դա իր թիմին չփրկեց պարտությունց:
«Վոլգա» – «Ուրալ»` 1:2
0:1 Կոման (45’, 11 մետրանոց), 0:2 Սապետա (74’), 1:2 Սարկիսով (81’)