Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության վերջին` 30-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը, սեփական հարկի տակ մրցեց նույն քաղաքը ներկայացնող «Դինամո»-ի հետ:
Մրցակցին զիջելով 2 գոլի տարբերությամբ` դաշտի տերերին հաջողվեց փրկել հանդիպումը և խաղի վերջին վայրկյաններին նույնիսկ հաղթանակ կորզել:
Մովսիսյանը հայտավորված էր հիմնական կազմում և փոխարինվեց 88-րդ րոպեին, իսկ պահեստայինների նստարանին գտնվող Օզբիլիսը խաղադաշտ դուրս եկավ 43-րդ րոպեին: Ինչ վերաբերում է մեր հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիին, ապա նա հայտավորված էր «Դինամո»-ի պահեստայինների թվում:
«Սպարտակ» – «Դինամո»` 3:2
0:1 Ֆլորեսկու (38’), 0:2 Իոնով (46’), 1:2 Խուրադո (56’), 2:2 Պարշիվլյուկ (70’), 3:2 Դ. Կոմբարով (90’, 11 մետրանոց)