Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի ու Արաս Օզբիլիսի գործակալ Վալերի Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ խաղացողներն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբային գրանցումները փոխելու մտադրություն չունեն:
«Ամեն բան կախված է ակումբի ղեկավարության որոշումից, բայց տղաները «Սպարտակ»-ից ոչ մի տեղ հեռանալու մտադրություն չունեն, չնայած մրցաշրջանն անհաջող է դասավորվում ակումբի համար: Հուսով եմ` հաջորդ մրցաշրջանում նոր մարզադաշտի բացվելու հետ մեկտեղ թիմի գործերը հաջող կընթանան, և «Սպարտակ»-ը կդառնա չեմպիոն»,- գործակալի խոսքերը մեջբերում է «Спорт-экспресс»-ը:
Մովսիսյանն ու Օզբիլիսը նույնպես իրենց հարցազրույցներում ավելի վաղ հերքել էին, թե պատրաստվում են իրենց կարիերան շարունակել Ռուսաստանի Պրեմիեր լիգայից դուրս: