Tuesday, 09 06 2026
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն արձագանքել է Թեղուտի պաշտպանների կոչին

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) գործադիր ղեկավար և նախագահ Նաոկո Իշին արձագանքել է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից սույն թվականի սեպտեմբերի 6-ին ԳԷՀ-ին հղված նամակին, որտեղ նախաձեռնությունն արտահայտում էր իր մտահոգությունը Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի հավատարմագրման գործընթացում ՎՏԲ բանկը ներառելու առնչությամբ:

Նամակում Նաոկո Իշին նշել է, որ ԳԷՀ-ը մեծ ուշադրություն է դարձնում բոլոր այն մարդկանց կարծիքին, ում ԳԷՀ-ի գործունեությունն առնչվում է, ուստի նամակում նշված մտահոգությունները լրջորեն հաշվի են առնվել և փոխանցվել հավատարմագրման հանձնաժողովի անդամներին:

Նամակը նաև հավաստիացնում է, որ հանձնաժողովի անդամները ընտրվում են խիստ չափանիշներով և հանդիսանում են սոցիալական, ֆինանսական և բնապահպանական երաշխիքների ոլորտներում համաշխարհային մակարդակի փորձագետներ, իսկ հավատարմագրման կիրառվելիք չափանիշերը չեն տարբելու նախկին չափանիշներից, համաձայն որոնց հավատարմագրվել են ԳԷՀ-ի ֆինանսական միջոցները կառավարող գործակալությունները:

Հիշեցնենք, որ Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունն արտահայտել էր իր մտահոգությունն այն մասին, որ «Armenian Copper Programme» (ACP) ընկերության կողմից Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագիրը ֆինանսավորող ռուսաստանյան ՎՏԲ բանկը մասնակցում է ԳԷՀ Ծրագրի Գործակալություն դառնալու հավատարմագրման գործընթացին:

Թեղուտի պաշտպանները նշել էին, որ ՎՏԲ-ի կողմից Թեղուտի հանքավայրի շահագործումը ֆինանսավորելը բավարար է, որ ՎՏԲ-ի թեկնածությունը հակասի ԳԷՀ-ի մանդատին. այն է` նվազեցնել գլոբալ բնապահպանական վտանգների ազդեցությունը և աջակցել զարգացող երկրների մշտակայուն զարգացմանը: ՎՏԲ-ի կողմից Թեղուտի հանքավայրի շահագործումը ուղղակիորեն հակասում է ԳԷՀ-ի բնապահպանական և սոցիալական երաշխիքների 8 նվազագույն չափորոշիչներից առնվազն 5-ին.

• բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում (ՎՏԲ-ն չի անցկացրել առանձին գնահատում և ընդունել է շահագործող ընկերության ներկայացրած սխալ հաշվարկված և հակասական գնահատումը),

• բնական կենսամիջավայրերի (հաբիթաթների) պահպանություն (ՎՏԲ-ի ֆինանսավորմամբ վերանալու է հսկայական անտառային էկոհամակարգ, այդ թվում` Կարմիր գրքում գրանցված բուսա և կենդանատեսակներ),

• մարդկանց տեղահանում (Թեղուտի հանքավայրի շահագործմամբ շրջակա գյուղերն ու տարածքները պիտանի չեն լինելու ապրելու համար` միլիոնավոր տոննաների թունավոր նյութերի կուտակման, կենսապահովման համար անհրաժեշտ ռեսուրսների վերացման և այլ պատճառներով, արդյունքում` մարդիկ կամովի դուրս են գալու իրենց բնակավայրերից),

• ֆիզիկական մշակութային ռեսուրսների պահպանում (ՎՏԲ-ն ֆինանսավորում է մի ծրագիր, որով շարժիչավոր մեքենաների տակ փշրվելու է կուր-արաքսյան ժամանակաշրջանի հարուստ պատմամշակութային ժառանգություն),

• հաշվետվողականություն և բողոքների քննման համակարգի առկայություն (ՎՏԲ-ն արդեն մի քանի տարի է համառորեն հրաժարվում է ընդունել բնապահպանական հասարակական ներկայացուցիչներին` գոնե հանդիպման, չի պատասխանում նրանց դիմումներին):

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հետամուտ է լինելու, որ լիարժեքորեն ներկայացվի ողջ ճշմարտությունը` կապված Հայաստանում ՎՏԲ բանկի ֆինանսավորած հակաբնապահպանական ծրագրերի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում