«Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում ավարտվեց Հայաստանի և Լատվիայի վետերան ֆուտբոլիստների միջև հանդիպումը:
Հայ վետերանները հաղթեցին 3:2 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Արամ Վարդանյանը, Արթուր Քոչարյանը և Լևոն Ստեփանյանը, իսկ լատվիացիների կազմում աչքի ընկան Միխայիլ Զեմլինսկին և Արմեն Ղասաբօղլյանը:
ՀՖՖ մամլո ծառայություն