Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մեր Մ-19 ազգային թիմի հետ ընկերական խաղեր անցկացնելու նպատակով ժամանել էր Երևան:
Մայիսի 13-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ թիմերի առաջին մրցավեճը: Հյուրերն նառավելության հասան 0:2 հաշվով:
Այսօր կայացավ երկրորդ խաղը: Այս անգամ մեր թիմին հաջողվեց գոլ խփել, բայց այս անգամ մեր տղաները սեփական դարպասն ընդունեցին 4 գնդակ:
Թիմերը մեկական գոլ խփել են 11մ հարվածներից: