Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը որոշել է, թե ովքեր են հայտավորվելու՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայանալիք «Շալկե» – «Արսենալ» խաղին մասնակցելու համար:
Անգլիական թիմի հայտացուցակը հետևյալն է. Մանոնե, Շի, Սանյա, Վերմալեն, Արտետա, Ջոուրու, Մերտեսակեր, Կոսելնի, Ուիլշեր, Ժիրու, Կասորլա, Անդրե Սանտոս, Պոդոլսկի, Ուոլքոթ, Արշավին, Ջենկինսոն, Կոկլեն, Շամախ:
Հատկանշական է, որ թիմի ֆուտբոլիստ Աարոն Ռեմսին վնասվածք ունի: Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղի ժամանակ:










































