APA լրատվական գործակալության հաղորդման համաձայն` ադրբեջանական բանակում ինքնասպանության դեպք է գրանցվել:
Դեպքը տեղի է ունեցել Բաքվի ռազմական միավորման զորամասերից մեկում: 2010 թվականի հունվարին զորակոչված, 1991 թվականիh ծնված Օրհան Իլհամ Մամեդովը կախել է ինքն իրեն: Ինքնասպանության դրդապատճառները դեռևս հայտնի չեն:
Նշենք, որ Օ. Մամեդովի զորացրվելուն մնացել էր ընդամենը 3 ամիս: