Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունը 2014 թ. հետո ՄԱԿ-ի վավերացման կարիք չի ունենա: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«2014 թվականից հետո մենք Աֆղանստանում կարող ենք գործել այդ երկրի կառավարության հրավերով»,- ասել է Ռասմուսենը: Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն նաև կփորձի ՄԱԿ–ի աջակցությունը ստանալ, սակայն առաքելության աշխատանքի համար դա անհրաժեշտ պայման չէ:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի զորքերն Աֆղանստանում են գտնվում ՄԱԿ ԱԽ–ի մանդատի հիման վրա անվտանգություն ապահովելու համար:










































