Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, ով վարձավճարով հանդես է գալիս Մախաչկալայի «Անժի»-ում, նշել է, որ ցանկանում է հաջորդ մրցաշրջանում ևս հանդես գալ թիմի կազմում ու պայքարել Ռուսաստանի Պրեմիեր Լիգա վերադառնալու համար:
«Ըստ պայմանագրի՝ ես Դոնեցկի «Մետալուրգ»-ի ֆուտբոլիստ եմ, իսկ այս մրցաշրջանում «Անժի»-ում հանդես եմ եկել վարձավճարով: Պատրաստ եմ շարունակել համագործակցությունը դաղստանյան ակումբի հետ, եթե ակումբները համաձայնության գան: Պատրաստ եմ մնալ «Անժի»-ում ու պայքարել Պրեմիեր լիգա վերադառնալու համար:
Շատ եմ հավանել Դաղստանը: Այնքան եմ հավանել, որ ընտանիքս տեղափոխել եմ այստեղ: Այստեղ բնակվում եմ կնոջս և փոքրիկ որդուս հետ: Ծով, լողափ, ռեստորաններ… այստեղ, իսկապես, հարմարավետ է ինձ համար:
Իմիջիայլոց, ծանոթացել եմ մի քանի հայերի հետ, ովքեր մշտական բնակություն են հաստատել Դաղստանում»,- հայտարարել է Մկրտչյանը: