Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հովիկ Աբրահամյանի «ծաղիկները»

Խոշոր գործարարների կամ օլիգարխների հետ Հովիկ Աբրահամյանի, այսինքն՝ նրանցից մեկի հանդիպումը, ըստ էության, ազդարարեց, որ Հայաստանն անցնում է արտակարգ ռեժիմի պայմանների: Ռուսաստանի տնտեսությունն էապես սկսել է զգալ տնտեսական պատժամիջոցների ծանրությունը: Այդ ծանրությունը սկսել է արտահայտվել նաև Հայաստանի քաղաքացիների վրա, որոնք աշխատում են Ռուսաստանում: Շատերն արդեն անսպասելի կերպով վերադարձել են, քանի որ նրանց աշխատատեղերի մի մասը փակվել է:

Սրանք, իհարկե, դեռ ծաղիկներն են այն հետևանքների, որ ռուսաստանյան տնտեսությունը զգալու է արևմտյան պատժամիջոցների պատճառով՝ վճարելով Պուտինի ամբիցիաների համար: Իսկ ռուսական տնտեսության կցորդի վերածված Հայաստանը, ըստ էության, այդ ամենի հետևանքներից անմասն չի մնալու: Հովիկ Աբրահամյանը օլիգարխիային առաջարկում է ըստ էության պատրաստվել այդ վատթարին:

Այստեղ իհարկե նկատելի են Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի տարբերությունները: Այստեղ նրա, այսպես ասած, պրագմատիկությունն ընդգծվում է: Ի տարբերություն Տիգրան Սարգսյանի՝ Հովիկ Աբրահամյանը պատրանքներ չունի, թե Ռուսաստանի ճգնաժամից փախչող կապիտալը գալու է Հայաստան: Եվ նա, ըստ էության, օլիգարխներին առաջարկում է պատրաստվել սեփական կապիտալը հանելուն, որովհետև հակառակ դեպքում մեծանում է բունտի հավանականությունը՝ և՛ սոցիալական վիճակն է լարվելու, և՛ նաև հեղափոխական զանգվածը Ռուսաստանից կամաց-կամաց տուն է վերադառնալու: Եվ որպեսզի այդ ամենին հնարավոր լինի պահել, օլիգարխներին հարկ կլինի սեփական կապիտալը օֆշորներից վերադարձնել Հայաստան, գոնե մի մասով: Այսինքն՝ որպեսզի բոլորիս վերջը վատ չլինի, ավելի լավ է մի քիչ գումար հանենք մեր գրպանից այսօր, ըստ էության, ասում է Հովիկ Աբրահամյանը օլիգարխներին՝ նախապատրաստելով նրանց վատթարին:

Մյուս կողմից, Հայաստանում ստեղծվել է շատ հետաքրքրական մի վիճակ: Երևի թե պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը սկսեց հանձնել օլիգարխիային հենց ռուս-արևմտյան ճգնաժամի բովում: Ամենայն հավանականությամբ, Սարգսյանը գիտակցում էր, որ առջևում վատթարն է: Նա փորձեց խուսափել դրա համար պատասխանատվությունից կամ կիսել պատասխանատվությունը օլիգարխիայի հետ, որը պահանջում էր իշխանություն և Տիգրան Սարգսյանի կառավարության պաշտոնանկություն: Հիմա Հովիկ Աբրահամյանը, ըստ էության, հիշեցնում է օլիգարխիային, որ պահանջը իրականացվել է, և եկել է դրա համար վճարելու ժամանակը: Ասել կուզի՝ Սերժ Սարգսյանն իրականում ոչ թե հանձնել, այլ վաճառել է իշխանությունը: Հայաստանի ինքնիշխանությունը նա վաճառել է Ռուսաստանին, իսկ իշխանությունն էլ վաճառել կամ գուցե թե ավելի ճիշտ կլինի ասել՝ վարձակալության է տվել օլիգարխիային՝ գումար հավաքող էլ նշանակելով Հովիկ Աբրահամյանին:

Հովիկ Աբրահամյանը, ըստ էության, երեկ հիշեցրել է վարձակալության գումարների մասին, ինչպես տոնավաճառում է: Ըստ էության, ներկայիս «վերնախավ» կոչվածը նոր չէ, որ Հայաստանը վերածել է տոնավաճառի, որտեղ ամեն մի օլիգարխ իրեն հատկացված տաղավարն ունի կամ տաղավարները: Հիմա այդ տոնավաճառում տեղի է ունեցել վերադասավորում, այսինքն՝ ոմանց տաղավարներն ավելի լավ տեղեր են բերվել, ոմանց տաղավարները տարվել են հետին տեղեր, և հարկ է առաջացել կատարել նախ վարձակալական վճարների փոփոխություն, ինչով էլ, ըստ էության, զբաղվել են օլիգարխները Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ փակ նիստի ընթացքում:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում