Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Էջմիածնի միջնակարգ դպրոցում անչափահաս տղաները սովորական վեճն ավարտել են դանակահարությամբ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Արտաշես Ա.-ի գործի դատական քննությունը:

1997 թվականի հոկտեմբերին ծնված, Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի 16-ամյա աշակերտ Արտաշեսը մեղավոր է ճանաչվել նույն դպրոցի աշակերտ Հայկի առողջությանը դանակով ծանր վնաս հասցնելու համար:

Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի ամռանը Արտաշեսը կենցաղային նպատակներով օգտագործելու համար ծալովի դանակ է գնել, որը հետագայում կորցրել է:

2014 թվականի հունվարի 22-ի առավոտյան Արտաշեսի հայրը ցանկացել է իր մեքենայով որդուն տանել դպրոց:

Արտաշեսն իջել է իրենց ավտոտնակ՝ մեքենայի շարժիչը գործի դնելու:

Ավտոտնակի պահարանում Արտաշեսը պատահաբար տեսել է կորցրած դանակը, վերցրել ու դրել է գրպանը՝ «առանց կոնկրետ նպատակի»:

Նույն օրը նույն ավագ դպրոցի 15-ամյա աշակերտ Հայկ Հ.-ն ժամը 13-ն անց 15-ից մինչև ժամը 14-ն ընկած ժամանակահատվածում ինքնակամ դուրս է եկել դպրոցից, շրջել է Մայր աթոռի եկեղեցիների շրջակայքում:

Այնուհետև վերադարձել է դպրոց, բակում հանդիպել իր ընկեր, նույն դպրոցի աշակերտ Ա.-ին: Միասին բարձրացել են դպրոցի երրորդ հարկի դասասենյակ՝ իրենց մյուս ընկերոջը՝ Ժ.-ին տեսնելու:

Ժամը 13-ն անց 45-ի սահմաններում Հայկը բացել է դասարանի դուռը, մտել ներս ու տեսել, որ իր ընկեր Ժ.-ն դասարանում չէ: «Հայոց պատմություն» դասավանդող ուսուցիչ Շահբազյանից թույլտվություն է խնդրել՝ Արտաշես Ա.-ին դասարանից դուրս կանչելու համար: Ցանկացել է Արտաշեսից ճշտել, թե որտեղ է Ժ.-ն:

Մինչև Արտաշեսի դուրս գալը Հայկը զրուցել է դասարանի աշակերտների հետ, կարծես այդ դասարանում այդ պահին դաս չէր:

Արտաշեսը Հայկին ասել է. «Դուրս գանք, դասը չխանգարենք»:

Տասնհինգամյա Հայկը տեղին չի համարել Արտաշեսի դիտողությունը: Երբ դուրս են եկել դասարանից, միջանցքում նա վիճաբանել է Արտաշեսի հետ:

Աղմուկ լսելով՝ դասարանից դուրս են եկել աշակերտներ Ն.-ն ու Ա.-ն: Վիճաբանողներին է մոտեցել նաև Վ.-ն:

Դասերը չխանգարելու համար վիճաբանողները մտել են մոտակա ազատ դասարանը:

Այնտեղ Հայկի ու Արտաշեսի վիճաբանությունը շարունակվել է: Նրանք հրել ու քաշքշել են իրար: Ներկաները փորձել են բաժանել նրանց:

Արտաշեսը, ըստ դատական ակտի, լինելով փոքրամարմին, ֆիզիկապես թույլ, վախենալով, որ թիկնեղ Հայկը կարող է իրեն ծեծել, պաշտպանվելու համար գրպանից հանել է ծալովի դանակը ու երկու անգամ հարվածել է Հայկի որովայնի աջ հատվածին:

Նույն պահին աշակերտներից՝ Ա.-ն Արտաշեսի ձեռքից վերցրել է դանակը:

Արտաշեսը տեղնուտեղը զղջացել է կատարածի համար, Հայկից ներողություն է խնդրել, ներկա տղաների հետ միասին վիրակապել է Հայկին:

Հայկն ապտակել է Արտաշեսին ու պահանջել է, որ նա հեռանա: Արտաշեսը դուրս է եկել դպրոցից: Քիչ անց դուրս է եկել նաև Ա.-ն, նրան է վերադարձրել դանակը:

Արտաշեսը մինչև ուշ երեկո շրջել է քաղաքում, տուն չի գնացել: Հետո գնացել է տուն, կատարվածը պատմել է հորը, նրա հետ միասին մեղայականով ներկայացել է ոստիկանություն: Ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը:

Ընդհանուր իրավասության դատարանում Արտաշեսն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար:

Նա ասել է, թե հանցավոր արարքը կատարել է չգիտակցելով, չի ցանկացել Հայկի առողջությանը ծանր վնաս հասցնել, վախից է արել:

Ներկայումս հաշտվել է տուժողի հետ, իրենք ընկերներ են, իր ծնողները հոգացել են Հայկի բուժման ծախսերը:

Այս վերջին հանգամանքները հաստատել է նաև Հայկը: Նա ընդունել է, որ կատարվածի նախաձեռնողն ինքն է եղել, խնդրել է Արտաշեսի նկատմամբ մեղմ վարվել, ազատազրկման չդատապարտել:

Հայկը հորը սկզբում ասել է, թե վնասվածք է ստացել դպրոցում ընկնելու հետևանքով: Իրականությունը պարզվել է, երբ Հայկին հայրը տեղափոխել է մայրաքաղաքային հիվանդանոց: Նրան վիրահատել են:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ Հայկին պատճառվել է որովայնի խոռոչ չթափանցող ու մեկ թափանցող վնասվածք՝ լյարդի վնասումով:

Ամբաստանյալի հայրը դատարանին խնդրել է որդուն դատապարտել ազատազրկման հետ չկապված պատժի, քանի որ վատառողջ լինելու պատճառով տղան չի կարող ազատազրկման ձևով պատիժը կրել:

Դատարանը հաշվի է առել ամբաստանյալի առողջական վիճակը, այն, որ նա հանցավոր արարքը կատարել է անչափահաս տարիքում, հանցանքի կատարումը պայմանավորված է եղել տուժողի հակաօրինական գործողություններով, հանցանքը հանգամանքների պատահական զուգորդման հետևանք է: Հանցանքի կատարումից անմիջապես հետո ամբաստանյալը ջանացել է օգնել տուժողին, վիրակապել վերքերը, ներողություն է խնդրել կատարածի համար:

Տուժողի բուժման հետ կապված ծախսերը հատուցվել են ամբաստանյալի ծնողների կողմից:

Ընդհանուր իրավասության դատարանը անչափահաս Արտաշեսին մեղավոր է ճանաչել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 3 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 3 օրը, վերջնական պատիժ է սահմանվել 2 տարի 11 ամիս 27 օր ազատազրկումը:

Ապա դատարանը կիրառել է պայմանական դատապարտություն և անչափահասի համար սահմանել է 1 տարի փորձաշրջան:

Այս գործի քննության ընթացքում ի հայտ է եկել, որ ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ դեպքից առաջ առանց թույլտվություն ստանալու՝ դպրոցից դուրս էին եկել, դասի չէին նստել, թափառել էին քաղաքում: Իսկ դպրոց վերադառնալուց հետո էլ հնարավոր էին համարել հենց դպրոցի ներսում պարզաբանում կատարել, դասի ժամին մտնել դասարան, զրուցել դասի նստածների հետ, աշակերտ դուրս կանչել:

Ընդ որում՝ «Հայոց պատմության» տղամարդ ուսուցիչը դպրոցում՝ հարևան դասասենյակում կատարված դանակահարության մասին, ըստ իր ցուցմունքի, իմացել է դեպքի հաջորդ օրը միայն: Իսկ դեպքից անմիջապես առաջ նրա դասաժամից դուրս է եկել ոչ միայն Արտաշեսը, այլև միջանցքում աղմուկ լսելով՝ դուրս են եկել ևս երկու աշակերտներ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում