Միլանի «Ինտեր»-ի ավագ Խավիեր Ձանետին հայտարարել է, որ իր թիմը լավագույն ձևով է պատասխանել Իտալիայի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-«Յուվենթուս» հանդիպումը սպասարկող Պաոլո Տալյավենտոյի մրցավարների խմբի սխալներին:
Հիշեցնենք` հանդիպման առաջին իսկ րոպեին «Յուվենթուս»-ը գոլ խփեց, երբ Կվադվո Ասամոան խաղից դուրս էր հայտնվել:
«Դուք ինքներդ ամեն ինչ տեսաք: Այո, մենք զայրացած էինք և բողոքում էինք նման որոշման դեմ: Սակայն հաղթանակը մրցավարների սխալներին պատասխանելու լավագույն միջոցն է»,- ասել է ֆուտբոլիստը:









































