Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Համակարգը քաղաքացիների բարեկեցության համար չէ, այլ իշխանությանը մոտ գտնվողների հարստացման

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, օրերս ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը նշել էր, թե աշխարհի 35 երկրներում հարկային մարմինները ֆինանսների նախարարության կազմում են: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ էր նպատակահարմար Պետական եկամուտների կոմիտեն Ֆինանսների նախարարության կազմ մտցնելը Հայաստանի պարագայում:

– Նպատակահարմարության գնահատականը տալու համար պետք է հասկանանք` ինչ խնդիր էին փորձում լուծել այդ միացմամբ: Այսօր Հայաստանի տնտեսության խնդիրները կապված չեն նրա հետ, թե որ նախարարությունը կամ կառույցը ում հետ է միացված կամ ումից է առանձնացված: Մեր տնտեսական խնդիրները գտնվում են քաղաքական դաշտում: Քանի դեռ չկա քաղաքական թիմ, որը կլուծեր կոռուպցիան վերացնելու խնդիրը, նման միավորումներով որևէ հարց չի լուծվի: 30, 40, թե 100 երկրում ինչպես է` կարևոր չէ, կարևորն այն է, թե այնտեղ, որտեղ այդ կառույցները միացված են` ինչ հարց է լուծվել, և այնտեղ, որտեղ առանձին են՝ ինչ խնդիր է լուծվել:

Օրերս հրապարակվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերից մեկի շրջանակում կատարված հարցման արդյունքը հարկային ու մաքսային համակարգերի վերաբերյալ: Այն 260 էջանոց փաստաթուղթ է, որտեղ մի քանի կարևոր խնդիր էր մատնանշված: Այն է` հասարակության ու գործարարների շրջանում այդ կառույցների հանդեպ վստահություն չկա, նրանք համարվում են կոռումպացված կառույցներ, իսկ նրանց գործունեությունն ու համապատասխան օրենսդրական դաշտը անկանխատեսելի է:

– Նոր կառավարությունը ներկայացրել է մի նախագիծ, որով նախատեսում է վերացնել խոշոր հարկատուների հաշվետվությունների աուդիտի պարտադրանքն ու մտցնել այլընտրանքային հարկային ստուգումների ինստիտուտը: Դա հիմնավորվում է նրանով, որ բիզնեսին պետք է հնարավորություն տալ ինքնուրույն որոշել` օգտվել հարկայի՞ն մարմինների կողմից կատարվող ստուգումներից, թե՞ ֆինանսական աուդիտից:

– Սա անընդունելի է ինձ համար, համոզված եմ` նաև շատերի: Պատահական չէ, որ Հայաստանում ամերիկյան առևտրի պալատը բացասական գնահատական տվեց: Սա անհավասար պայմաններ է ստեղծում բիզնեսի համար, քանի որ նրանք, որոնք հնարավորություն ունեն հարկային մարմիններին վճարելու` կստուգվեն ու սխալների համար չեն պատժվի, իսկ նրանք, որոնք այդ հնարավորությունը չունեն, ֆինանսական աուդիտ կանեն, բայց դրա արդյունքները հարկայինը չի ընդունի: Սա նշանակում է պետական լիազորություններն օգտագործել` մասնավոր եկամուտներ ստանալու համար: Ըստ էության, օրինականացվում է հարկային մարմիններին տրվող կաշառքը: Շատ զարմանալի ու անընդունելի է նաև հարկային մարմինների կողմից ստուգման դիմաց նախատեսված վճարների չափի միջակայքը` 10-ից 500 մլն դրամ: Բացատրելի չէ սա:

Նախորդ կառավարության գործունեությունը սուր քննադատության էր արժանանում ընդդիմության կողմից: Կարծես թե նաև դրա պատճառով որոշ բաների հնարավոր եղավ հասնել, օրինակ` կենսաթոշակային կուտակային համակարգի պարագայում: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կարող է լինել այս նոր կառավարությունը, ինչո՞վ կարող է այն տարբերվել նախորդից:

– Չեմ էլ ուզում առանձնացնել այդ կառավարությունները, ավելորդ եմ համարում նույնիսկ այս նոր ծրագիրը, որ ներկայացվելու է ԱԺ, լուրջ ընդունել: Ի սկզբանե գործող համակարգը չի աշխատում քաղաքացիների բարեկեցության բարձրացման ուղղությամբ, այլ նպաստում է իշխանությանը մոտ գտնվող մարդկանց անձնական հարստության մեծացմանը: Եթե նայենք, թե վերջին 10 տարիներին իշխանության ներկայացուցիչների և նրանց մոտ կանգնած մարդկանց անձնական ունեցվածքը ինչքանով է ավելացել, և դա համեմատենք քաղաքացիների եկամուտների փոփոխության հետ, պատկերը առավել պարզ կդառնա: Կա քաղաքական մեծամասնություն, որը մենաշնորհ ունի քաղաքական դաշտում, տնտեսական դաշտում: Այս միակուսակցական համակարգի պայմաններում ի սկզբանե բացառված է որևէ հաջողություն ակնկալել տնտեսական կամ քաղաքական համակարգում: Նախորդ կառավարության ծրագրի մեջ գրված չէր, որ պետք է արտագաղթն ու արտաքին պարտքը մեծացնել, կենսամակարդակն իջեցնել, ներդրումները պակասեցնել և այլն: Հակառակը՝ շատ լավ բաներ էին գրված: Այնպես որ, պետք չէ լուրջ վերաբերվել նաև այս կառավարության ծրագրերին:

Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ կառավարության ու վարչապետի փոփոխությունը: Չէ՞ որ ԱԺ ոչ իշխանական ուժերն ակտիվ պայքարում էին դրա համար և, ըստ էության, հասան դրան: Տպավորություն է ստեղծվում, որ քառյակի գործունեությունը Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելու համար էր:

– Կոնկրետ ՀԱԿ-ի դիրքորոշումը շատ հստակ հրապարակավ ներկայացվել է: Մենք սա համարել ենք միջանկյալ քայլ` իշխանափոխության հասնելու ճանապարհին: Հրաժարականի ընթացակարգերը, երբ որ կառավարության ծրագիրը 2 անգամ հավանության չարժանանար, հնարավորություն էին տալիս հասնել ԱԺ արտահերթ ընտրությունների: Քառյակի միջոցով մենք առաջին փուլին հասել ենք: Հիմա խնդիրն այն է, որ աշխատենք քառյակի մեր մյուս գործընկերների հետ, որպեսզի նրանք էլ գործեն այն ուղղությամբ, ինչ մենք ենք գործում: Նրանց մի մասն ասում է` սպասենք ծրագրին, մենք ասում ենք` չունենալով որևէ ակնկալիք այդ ծրագրից, կսպասենք ձեր վերջնական դիրքորոշմանը: Շատ բաց և հստակ է մեր գործելակերպը: Եվ հաջողության հասնելու համար հասարակության ավելի լայն շերտերի ու մեր դիրքորոշումը կիսող ԱԺ-ի քաղաքական ուժերի աջակցության կարիքն ունենք:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում