Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն այսօր դիմել է ժողովրդին: Հեռուստաուղերձում նա խնդրել է ժողովրդին խուճապի չմատնվել` նշելով, որ ահսկանում է քաղաքցիների մտահոգությունը` կապված Ֆուկուսիմայի ատոմակայանում տեղի ունեցած վթարի հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
««Ֆուկուսիմա» ատոմակայանը, ինչպես գիտեք, վերապրել է երկրաշարժ և ցունամի: Երկար ժամանակ մեզ հաջողվում էր հովացման համակարգի աշխատանքն ապահովել, ինչպես նաև հովացնել այլ միջոցներով: Սակայն առաջին էներգաբլոկում տեղի ունեցով ջրածնի պայթյուն, այնուհետև դա կրկնվեց երրորդ էներգաբլոկում, չորրորդում սկսվեց հրդեհ և ռադիոկատիվ նյութերի արտահոսք, որի հետևանքվ ավելացավ ռադիոկատիվ ֆոնը: Հետագայում էլ ավելանում ռադիոակտիվ նյութերի արտահոսքի վտանգ»,- ասել է Կանը:
Նա նաև կոչ է արել 20-30 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքացիներին դուրս չգալ բնակարաններից, քանի դեռ չի իրականացվել նրանց տարհանումը: Իսկ շատ մասնագետներ վտանգելով իրենց կյանքը սառեցնում են ռեակտորները:
Մինչդեռ շատ օտարերկրյա ընկերություններ փակում են գրասենյակները, իսկ դիվանագետները լքում են Տոկիոն և աղետից առավել տուժած տարածքները: Մասնավորապես հայտնի է, որ Ճապոնիան շտապ լքել է Չեխիայի սիմֆոնիկ նվագախումբը, հնդկական Infosys հնդկական ընկերության 350 աշխատակից: