«ԱԼՄ» հոլդինգի տնօրեն Տիգրան Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մասնակցում է «A1+»-ի ակցիային, եւ այն կարծիքին է, որ «A1+»-ն արժանի է հաղթանակի: «Առաջին հերթին այնտեղ շատ լավ լրագրողներ են աշխատում, հետո նրանք կարողացել են զրոյից լիարժեք գործել, իսկ եթե հնարավորություն ունենան հեռուստաեթերի, ավելի լավ կգործեն»,- ասել է Տիգրան Կարապետյանը` նշելով, որ հեռուստատեսության համար կարեւոր են անկողմնակալության եւ բազմակարծության ապահովումը: Նա, որպես օրինակ, նշեց իր հաղորդումները՝ ասելով, որ հաղորդումներում ունի կապ հեռուստադիտողի հետ, եւ որ ձայն բազմաց` ձայն Աստծո: Անդրադառնալով «A1+»-ին` նա նկատեց, որ այն ունի իր սկզբունքը, պատկերացնում է դաշտը: Ըստ նրա` պետք է շատ լինեն այն լրատվամիջոցները, որոնք ոչ միայն փողով, գերշահույթով են առաջնորդվում, այլ նաեւ խղճով ու խելքով: