Վաղն ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են: Ընտրությունների նախօրեին Forbs-ը առանձնացրել է, որպես առաջին տիկին, Միշել Օբամայի նորաձև լինելու լավագույն դրսևորումները: Պարբերականը սկսում է 2009 թ. հունվարի 20-ից, երբ առաջին տիկինը Jason Wu նորաձևության տան հագուստով ներկայացել է Վաշինգտոնում ամուսնու երդմնակալությանը:
Հաջորդ 4 տարիներին նա նախապատվությունը տվել է Peter Soronen, Naeem Khan, Rachel Roy, Barbara Tfank, Thakoon ու այլ տեղական և միջազգային նորաձևության տներին:
Միշել Օբաման հայտնի է նաև սկսնակ դիզայներներին աչքի ընկնելու հնարավորություն տալով: Որպես առաջին տիկին՝ իր առաջին պաշտոնական դիմանկարում նա հագել է Մայքլ Կորսի սև զգեստը, իսկ Բուքինգեմյան պալատում բանկետի մասնակցելու համար ընտրել է Թոմ Ֆորդի փղոսկրագույն զգեստը:
Ներկայացնում ենք ԱՄՆ առաջին տիկնոջ նորաձևության «հաղթարշավը»:










































