Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած քսան ֆուտբոլիստների ցուցակում է:
Կիսապաշտպանը գոլային 10 փոխանցում է կատարել Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում և եզրափակում է լավագույնների եռյակը:
Իսկ գլխավորում է ցուցակը Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան: Նա գոլային 15 փոխանցում է կատարել: