Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Իմպերիալիստական-պրոռուսական տրամադրությունները Ղարաբաղում վտանգավոր տեսք են ստացել. Դուբնով

Իմպերիալիստական-պրոռուսական տրամադրությունները Ղարաբաղում բավականին վտանգավոր տեսք են ստացել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան, փորձագետ, ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության նախկին վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ պատմելով Մայիսի 9-ին ԼՂ կատարած այցի, ստացած տպավորությունների մասին:

Նա նշեց, որ իր այցը կրում էր անձնական և ինչ-որ տեղ նաև լրագրողական բնույթ. հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է Ղարաբաղում նշվում Հաղթանակի տոնն ու Շուշիի ազատագրումը: Ու հետաքրքրությունը բավարարվել է, քանի որ ռուսաստանցի վերլուծաբանը հավանել է ղարաբաղյան տոնակատարությունները: Սակայն այդ ընթացքում հասցրել է ծանոթանալ նաև ԼՂ-ում գերիշխող տրամադրություններին, որոնք, նրա խոսքով, բավականին վհատեցնող էին:

«Ուկրաինական դեպքերը ղարաբաղցիների շրջանում բավականին աղավաղված ընկալում ունեն, քանի որ, չգիտես ինչու, Հայաստանում և հատկապես Ղարաբաղում դրանք ընդունվում են որպես շատ անձնական երկրի կյանքին առնչվող գործընթացներ և, չգիտես ինչու, այնտեղ Ղրիմի միացումը Ռուսաստանին գնահատում են հիացմունքով, որոշ իմաստով Ռուսաստանում տիրող հիացմունքից առավել, Ռուսաստանում այդ տրամադրությունները վախեցնող են, բայց երբ ես այդ հիացմունքը Ղարաղաբում եմ տեսնում և Հայաստանում, դա ինձ փոքր-ինչ տխրեցնում է: Ինձ թվում է՝ դա բավականին վտանգավոր երևույթ է ազգի և հասարակության քաղաքական ինքնազգացողության իմաստով, և մարդիկ, ովքեր հավասարակշռված մոտեցումներ ունեն, փոքրամասնություն են կազմում»,- ասաց նա: Վերջինս, սակայն, հստակեցրեց, որ չի տեսել տրամադրություններ, որոնք հիմք են տալիս մտածելու, թե կա ցանկություն միանալու ՌԴ-ին: «Հիմա այդ մասին չեն մտածում, այն տեխնիկապես է բարդ իրագործելը, քաղաքականապես է բարդ իրագործելը, բայց եթե ենթադրենք, որ ԼՂ-ն ունի ընդհանուր սահման ՌԴ-ի հետ, և տեխնիկական հարցեր չկան, և այդ հարցը պրակտիկ շրջանառության մեջ դրվի, ապա ես կարծում եմ, որ շատ ղարաբաղցիներ իրենց կդրսևորեին ինչպես ղրիմցիները»,- նշեց նա՝ հավելելով, որ պարզապես կա տրամադրություն, որը մեծապես ազդում է քաղաքական պատկերացումների, քաղաքական համակրանքների վրա, աշխարհում իրականության մասին ղարաբաղցիների գնահատականի վրա, քանի որ ուրախանալ նրանից, ինչ անում է այսօր Ռուսաստանը, նրա կարծիքով, բավականին անհասկանալի ու աղավաղված իրականությունից է: Դուբնովի գնահատմամբ, դա ամենևին էլ ՀՀ շահերին չի սպասարկում:

«Տրամադրությունները իմպերիալիստական են առաջին հերթին, երկրորդ հերթին՝ միայն ռուսամետ, երրորդ հերթին՝ հակաուկրաինական, բայց խոսքը ոչ թե ուկրաինացի ժողովրդի նկատմամբ սիրո բացակայության մասին է, այլ այն մտքի բացառությունների, որ այնտեղ որևէ մեկը կարող է ազատության ձգտել: Սրանք շատ ռուսական նախանշաններ են և այս իմաստով հայերը, որոնք ռուս չեն և իրենց այդպես են պահում, ավելի դրամատիկ տեսք են ունենում, քան ռուսաստանցիները: Ես Ղարաբաղում տեսա մի տրամադրություն, որ Ուկրաինայում հաղթել է ֆաշիզմը, որ Ուկրաինայում խունտա է, որ առողջ ուժերը միայն Հարավ-արևելքում են, և այս ձևակերպումն ու ընկալումը որևէ կասկածի տակ չի դրվում: Սա դոմինանտ տեսակետ է և այն մարդիկ, ովքեր այլ կերպ են մտածում, շատ քիչ են: Աշխարհում Ռուսաստանի դերակատարության մասին միֆացված կարծիք կա ԼՂ-ում, ինձ թվում է, որ Ղարաբաղում ՌԴ-ին չեն ճանաչում ավելի լավ, քան ՀՀ-ում, բայց այնուամենայնիվ կան միֆեր այն մասին, թե ինչպես է հզորանում Ռուսաստանը և հզոր գործոն դառնում»,- ասաց Դուբնովը: Ռուսաստանցի վերլուծաբանը նաև ասաց, որ իրեն դուր եկավ, թե ինչպես տոնվեց մայիսի 9-ը Ղարաբաղում: «Սակայն ինձ դուր չեկավ այն, որ Ղարաբաղյան դեսանտներն իրենց կործանիչ ունակությունների ցուցադրության համար օգտագործում էին պաստառներ՝ ադրբեջանական ու թուրքական դրոշներով: Դա շատ վատ է, ցանկացած պարագայում՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում Ղրիմում, կամ ինչ է նշվելու մեկ տարի հետո Հայաստանում»,- նկատեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում