Մասիսի ՀԱԿ տարածքային կառույցի ղեկավսր Գևորգ Գևորգյանը «Առաջին լրատվական»-ին քիչ առաջ տեղեկացրեց, որ Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած մարզային հանդիպումներին Մասիսի տարածաշրջանի Այնթապ, Դարակերտ գյուղերում ներկա են եղել անվտանգության ծառայությունների և ոստիկանության աշխատակիցները:
Այնթապի գյուղապետն, օրինակ, մարտի 13-ին փակել է բոլոր ճանապարհները, որոնք տանում էին դեպի հանդիպման վայրը և մարդկանց հետ են ուղարկել` թույլ չտալով մասնակցել ՀԱԿ-ի մարզային հանդիպմանը:
Այժմ էլ ՀԱԿ-ի մարզային հանդիպումներից հետո ոստիկանության աշխատակիցները զանգահարում են և փորձում են պարզել.
«Ինչո՞ւ եք գնացել ՀԱԿ-ի հանդիպմանը»:
Գ. Գևորգյանը տեղեկացրեց, որ Մասիսի տարածաշրջանում ոստիկանությունը զանգահարել է Հայ ազգային կոնգրեսի շուրջ հիսուն ակտիվիստների, որոնցից մի քանիսին էլ հրավիրել են ոստիկանության բաժանմունք: