Thursday, 28 03 2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»
Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ»
«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց. «Ժողովուրդ»
Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»
Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են. «Ժողովուրդ»
Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը. «Հրապարակ»
ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»
Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»

Հայաստանն ու ռուս-թուրքական ցանցը

Այսօր մի քանի ժամից Մոսկվա կժամանի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած թուրքական պատվիրակությունը: Պատվիրակություն ասվածն այս դեպքում, թերևս, այնքան էլ չի արտացոլում բուն իրավիճակը, քանի որ Էրդողանի հետ պարզապես Մոսկվա են ժամանում հսկայական թվով թուրք պաշտոնյաներ, կառավարության անդամներ, ինչպես նաև մի քանի հարյուր գործարարներ:

Իսկ այցն էլ կայանում է Մոսկվայի պայմանագրի 90-ամյակի տարեդարձի օրը, որը Հայաստանի պարագայում կարելի է տարելից համարել, քանի որ այդ պայմանագրով, ըստ էության, վավերացվեցին Հայաստանի կորուստները 20-րդ դարասկզբի ռուս-թուրքական համաձայնությունների ծիրում: Այդ ամենի ֆոնին, սակայն, Էրդողանի մեծածավալ մոսկովյան այցը ոչ միայն խորհրդանշական է և բարոյահոգեբանական, թեկուզ այն իմաստով, որ Հայաստանի համար այդ՝ մեղմ ասած՝ տհաճ տարելիցին իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ճոխ ընդունելություն է կազմակերպում թուրքական պատվիրակության համար, այլ ունի նաև զուտ առարկայական, գործնական քաղաքական նշանակություն:

Ինչպես 20-րդ դարասկզբին, 21-րդ դարասկզբին էլ աշխարհում ընթանում են վերաձևման և վերափոխման ակտիվ պրոցեսներ, որոնք առարկայորեն շոշափում են նաև Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Հայաստանի շահերը: Այդ գործընթացների համատեքստում են այսօր տեղավորված թե՛ հայ-թուրքական թեկուզ սառեցված, բայց պահպանվող գործընթացը, թե՛ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

Էրդողանի՝ Մոսկվա կատարած այցը հատկապես ուշագրավ է Սոչիում մարտի 5-ին տեղի ունեցած Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպման ֆոնին, հատկապես Սերժ Սարգսյանի այն հայտարարությունից հետո, թե առաջիկայում հնարավոր է համաձայնություն կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ:

Հետաքրքրական է, թե ինչի դիմաց է Ալիևը գնացել այդ սկզբունքների հարցում դիրքորոշման մեղմացման, ինչի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը: Իսկ գուցե այդ «ինչի դիմացը» պարզ կլինի հենց Էրդողանի՝ Մոսկվա կատարած այցից հետո, այսինքն՝ Մոսկվայում ռուս-թուրքական ծիրում կորոշվի, թե ինչ է ստանալու Ալիևը իր դիրքորոշման մեղմացման դիմաց: Համենայն դեպս, հենց այն, որ, ինչպես նախորդ, այնպես էլ այս դարասկզբին Հայաստանը կրկին հայտնվում է ռուս-թուրքական պայմանավորվածությունների ծիրում, արդեն իսկ բավական մտահոգիչ հանգամանք է՝ նկատի ունենալով նաև Հայաստանի վասալային կախվածությունը Ռուսաստանից:

Եվ այս առումով նաև հետաքրքրական է դառնում այն, թե ինչի գնով է Հայաստանը պայմանավորվածություն ձեռք բերել նաև ռուսական գազի չթանկացման հարցում: Ինչ է դրա դիմաց Հայաստանը վճարելու Ռուսաստանին: Չի բացառվում, որ նաև այդ հարցի պատասխանը, հայ-ռուսական այդ համաձայնության գինը որոշվի ռուս-թուրքական լայնածաված հանդիպման ընթացքում, և ստացվի, որ էժան գազը շատ թանկ է նստելու Հայաստանի ու Ղարաբաղի վրա, և Հայաստանն էլ դրա գինը ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Թուրքիային է վճարելու, կամ մնալու է ոչ միայն ռուսների, այլ նաև թուրքերի պարտքի տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում