Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Դորտմունդի «Բորուսիա»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Գերմանիայի Բունդեսլիգայի 2013/14թթ մրցաշրջանի վերջին` 34-րդ տուրում Բեռլինում 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տոնել «Հերտա»-ի նկատմամբ:
Հայ ֆուտբոլիստը, ով ընդգրկված էր դորտմունդյան ակումբի մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ հանդիպմանը, հասցրել է դառնալ նաև գոլի հեղինակ` հաջողության հասնելով խաղի 84-րդ րոպեին:
Տեսանյութը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: