Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Իսկ ո՞ւր էր Արգամը, Ջոնիկը, Սաշիկը, Դոդը, Չոռնին․․․

Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր տեղի է ունեցել խոշոր գործարարների հավաք, որտեղ, ինչպես հավաստիացնում են հավաքի մասնակիցները, նա հայտարարել է, որ պետք է բոլորը գործեն հավասար, առանց արտոնությունների, և ինքն էլ սկսելու է իրենից: Բայց, հավաքն ըստ էության ինքնին արդեն իսկ կարծես այսպես ասած՝ անհավասար հնարավորությունների դրսևորում էր:

Համենայն դեպս տարօրինակ էր, որ հավաքի մասնակիցների շարքում չկային «իրենից սկսող» Հովիկ Աբրահամյանի որդին, որը խոշոր բիզնեսների սեփականատեր է, չկային եղբայրը, որը պետական դոտացիայով էժան դիզվառելիքի խոշոր սպառող է՝ Ջոնիկ Աբրահամյանը, չկար նաև խնամին, որը Հայաստանի ամենախոշոր գործարարներից մեկն է՝ Գագիկ Ծառուկյանը: Նրանք երևի հավասարներն են հավասարների մեջ: Թեև, հանուն արդարության պետք է նկատենք, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներն ու հարազատները չէ, որ բացակայում էին:

Բացակայողների թվում էր, օրինակ, մեկ այլ խոշոր գործարար, Տաշիրի Կարեն Կարապետյանը, նաև խոշոր բիզնեսներ տնօրինող Հովիկ Աբրահամյանի կառավարության անդամ Գագիկ Բեգլարյանը, և ամենագլխավորները՝ ամենայն հայոց «փայատեր» Սաշիկ Սարգսյանը: Այսպե՞ս է Հովիկ Աբրահամյանը պատրաստվում հավասարություն հաստատել հայկական բիզնես միջավայրում: Այսինքն՝ հավսար, զգաստ՝ հավասարությունը դեպի բացակաները: Բացականեր, որոնք մարդիկ են, ովքեր ընդհանուր առմամբ երևի թե տնօրինում են հայաստանյան տնտեսության կեսը, եթե ոչ ավելին: Չնայած կեսը երևի թե միայն Սաշիկ Սարգսյանն է տնօրինում, մյուս կեսի կեսն էլ երևի այդ մի քանի բացակաները:

Եվ ուրեմն Հովիկ Աբրահամյանը երևի թե պլյուս-մինուս 25 տոկոսում է հաստատելու հավասար մրցակցային պայմաններ և բացառելու է արտոնությունները, իսկ մյուս 75 տոկոսում կծաղկեն ու կբարգավաճեն, կբազմապատկեն ու կբաժանեն իրար մեջ այնպես, ինչպես որ արել են մինչև այսօր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում