Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Էդգարը չարամտորեն խուսափել է իր երեխաներին պահելուց

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Զախարյանի նախագահությամբ ավարտվել է Էդգար Բ.-ի գործի դատական քննությունը:

31-ամյա Էդգարը մեղավոր է ճանաչվել իր երեխաներին պահելուց չարամտորեն խուսափելու համար:

Ըստ դատական ակտի՝ Էդգարը Գոհարի հետ ամուսնացել է 2003 թվականին: 2004 և 2005 թվականներին ծնվել են նրանց երկու դուստրերը:
Սակայն ընտանեկան կյանքը անհաշտ է եղել:

2012 թվականի հունվարի վերջին Գոհարը երեխաների հետ հեռացել է Էդգարից, բնակություն հաստատել իր ծնողների տանը:

2012 թվականի մարտի 19-ին Գոհարը դատարան է դիմել Էդգարից ալիմենտ գանձելու պահանջով:
Մայիսի 10-ին դատարանը վճռել է անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի համար նրանց հայր Էդգարից ամսական 20 հազար դրամի չափով ալիմենտ բռնագանձել՝ մինչև երեխաների չափահաս դառնալը:

2012 թվականի սեպտեմբերի 28-ի դատական վճռով ամուսիններն ամուսնալուծվել են:

Էդգարը դատարանի վճռից երեք ամիս հետո մինչ քրեական գործով դատական ակտի կայացման օրը ալիմենտ չի վճարել, խուսափել է իր երեխաների համար հոգ տանելուց:

Նա ունեցել է կայուն եկամուտ, վարել է տաքսի ավտոմեքենա, նույնիսկ իր համար «Դեու Նեքսիա» մեքենա է գնել:

Ալիմենտի չվճարելը Էդգարը պատճառաբանել է այն հանգամանքով, որ նախկին կինը թույլ չի տվել իրեն տեսակցել երեխաների հետ:

Ընդհանուր իրավասության դատարանում էլ Էդգարն իրեն մեղավոր չի ճանաչել: Իր երեխաներին ամսական 40 հազար դրամ չտալու, դատարանի վճռի չկատարման պատճառաբանությունը նույնն է՝ նախկին կինը չի թույլատրում, որ երեխաներին տեսնի, միաժամանակ երեխաներին տրամադրում է իր դեմ:

Հանուն «սկզբունքի» Էդգարը նախընտրել է քրեական հանցագործություն կատարել, ստանալ իր երեխաներին պահելուց չարամտորեն խուսափողի որակումը, լրացուցիչ ծախսերի տակ ընկնել, տուգանքի դատապարտվել՝ այն դեպքում, երբ այդ տուգանքի գումարն էլ կարող էր ուղղել իր երեխաների ապագան ապահովելուն:

Նման պայմաններում Էդգարը կարող էր ոչ թե երեխաների նկատմամբ իր պարտականությունները չկատարել, այլ իր հերթին դատարան դիմել՝ երեխաներին տեսակցելու, նրանց դաստիարակության գործին հայրական մասնակցություն ունենալու իր իրավունքը պաշտպանելով, դատական կարգով կնոջը պարտավորեցնելով, որ նա էլ կատարի երեխաներին մյուս ծնողից չկտրելու՝ իր ծնողական պարտականությունը:

Երեխաներին կռվախնձոր դարձնելը, այս կամ այն ծնողի դեմ տրամադրելը, չարացնելն ու նրանց հոգեկան աշխարհը խեղաթյուրելը չափահասների ամբիցիաների պատճառով է արվում, երեխաները դրանից միայն վնասվում են, ինչպես որ վնաս են կրում նյութական միջոցների բացակայությունից: Բարոյական վնասների պատճառած վերքերը երբեմն ավելի ուշ են սպիանում…

Ընդհանուր իրավասության դատարանը Էդգարին մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքի 173 հոդվածով, դատապարտել է 100 հազար դրամ տուգանքի:

Էդգարից կբռնագանձվի դատարանի վճռով որոշված ու չվճարված ալիմենտը՝ 960 հազար դրամը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում