Tuesday, 09 06 2026
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին

Orange Հայաստանում երեք տարեկան է

Այսօր լրացավ Հայաստանում Orange-ի ծառայությունների մեկնարկի երրորդ տարին, ինչի առթիվ ընկերությունը ոչ միայն ամփոփեց վերջին մեկ տարին, այլ նաև հանդես եկավ մի շարք լավ նորություններով ձայնային ծառայությունների և ինտերնետի ոլորտում` ասելով, որ արդեն ժամանակն է միանալ Orange-ին:

Իր գործունեության մեկնարկից ի վեր Orange-ը կարողացավ երկրում խթանել շրջադարձային փոփոխություններ. լիովին վերափոխվեց ինտերնետի շուկան և սկսվեց իսկական մրցակցություն բջջային հեռախոսակապի շուկայում: Անցնող տարին ընկերության համար եղավ նորարարությունների ու հետաքրքիր նախագծերի տարի: Orange-ը մեկնարկեց Հայաստանում առաջին ցանցը, որն առաջարկում է մինչև 42.2 Մբ/վ արագություն երկրի երեք մեծ քաղաքներում և մինչև 21.6 Մբ/վ մնացած ողջ ցանցում, ձայնային ծառայությունների ոլորտում ընկերությունը հանդես եկավ աննախադեպ առաջարկով` Ռուսաստանում առաջարկելով 30դր/րոպե սակագնով ռոմինգ: Այս տարվա ընթացքում լիովին վերափոխվեց սմարթֆոնների շուկան, քանի որ Orange-ն իր հատուկ առաջարկների շնորհիվ դրանք հասանելի դարձրեց բոլորին: Այս տարի WiFi ինտերնետն ընդլայնվեց Երևանի քաղաքային տրանսպորտի նոր շարժակազմի բոլոր ավտոբուսներում: Տպագրվեցին առաջին Orange Գրքի մրցանակի հաղթող ստեղծագործությունները, Orange-ի հովանավորությամբ շնորհվեցին հայկական կինոյի առաջին մրցանակները: Այս տարվա ընթացքում Orange-ն առաջինը Հայաստանում ներդրեց հեռախոսների էկո-վարկանշման համակարգ, Orange Հիմնադրամի աջակցությամբ 17,000-ից ավելի մարդ անվճար ակնային զննումներ ստացան, իսկ 1,000-ից ավելը` անվճար վիրահատվեցին:

«Երրորդ տարին է, ինչ Orange-ը Հայաստանում է և դարձել է իր բաժանորդների առօրյայի անբաժանան մասը` ամեն օր փոխելով իր 600,000 բաժանորդների կյանքը: Արդեն արտասովոր չէ մեծ արագություններով ինտերնետն ունենալ գրպանում` ամբողջ Հայաստանում, արտասովոր չէ ռոմինգից օգտվել այնպիսի սակագներով, ինչպիսիք գործում են երկրի ներսում, արտասովոր չէ անսահմանափակ խոսել մտերիմների հետ. մեր բոլոր բաժանորդների համար սրանք սովորական բաներ են: Մեր նպատակն է դեպի լավը փոխել մեր յուրաքանչյուր բաժանորդի կյանքը, այդ պատճառով ասում ենք նաև նրանց, ովքեր դեռ չեն միացել Orange-ին. արդեն ժամանակն է», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Երրորդ տարեդարձի առթիվ ընկերությունը մեկնարկում է անակնկալների միամսյակ և հանդես է գալիս երեք շրջադարձային ու անակնկալ առաջարկներով:

Առաջինը ձայնային ծառայությունների ոլորտում է: Ուղիղ մեկ ամիս` մինչև դեկտեմբերի 5-ը, պլատինե, ոսկե, արծաթե և բրոնզե համարները Orange-ում կարելի կլինի ձեռք բերել անվճար` պարզապես միանալով «Խոսենք» կանխավճարային ծառայությանը կամ բաժանորդագրվելով Թիթեռ, Պանտերա կամ Դելֆին ամսական բաժանորդագրություններին: Այսպես, ամսական բաժանորդագրություններին միացողները ոսկե և պլատինե համարներն անվճար կստանան 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում, իսկ կանխավճարային նոր բաժանորդները բրոնզե և արծաթե համարներ` ընդամենը հաշիվը 1000 դրամով լիցքավորելու դեպքում: Այս առաջարկի շրջանակներում կարելի է նաև ձեռք բերել ներկա ոչ Orange հեռախոսահամարը` 055 կամ 095 կոդերով:

Երկրորդը վերաբերում է ինտերնետի բաժանորդներին` և՛ նրանց, ովքեր արդեն օգտվում են Orange-ի ծառայություններից, և՛ նրանց, ովքեր դեռ նոր պիտի միանան: Ընկերությունն էականորեն ավելացրել է Ինտերնետ Հիմայի բոլոր սակագնային պլաններում ներառված գերարագ ինտերնետի փաթեթները, ինչպես նաև առաջարկում է ձեռք բերել արդեն մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող մոդեմը մեկ դրամով` Ինտերնետ Հիմա 9000 և ավելի բարձր սակագնային պլաններին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում:
Հիշեցնենք, որ Orange-ը միակ օպերատորն է, որն ապահովում է մինչև 21.6 Մբ/վ արագությամբ ցանց Հայաստանի իր ողջ ծածկույթում:

Եվ ի վերջո, ընկերությունն այսօր ներկայացրեց հեղափոխական առաջարկ` առաջինը Հայաստանում առաջարկելով համատեղել ձայնային և ինտերնետ ծառայությունները և մշտապես ստանալ զեղչեր: Միաժամանակ ձեռք բերելով Orange Ինտերնետ Հիմա կամ MyFi և Թիթեռ, Պանտերա կամ Դելֆին ամսական բաժանորդագրություններից մեկը` այսուհետ բաժանորդներն մշտապես ամեն ամիս կստանան 500-ից 3000 դրամ զեղչ մեկ միասնական հաշվում: Առաջարկից կարող են օգտվել նաև Orange-ի ներկայիս բաժանորդները, ովքեր արդեն ունեն ձայնային ծառայությունների ամսական բաժանորդագրություն և/կամ ինտերնետի բաժանորդագրություն:

«Մեր բաժանորդներն արդեն սովորել են, որ ամեն տարի ընկերությունն իր տարեդարձը նշում է բոլորի հետ` ներկայացնելով նոր ու գրավիչ առաջարկներ: Այս տարի առաջարկներն ոււղղված են նաև նրանց, ովքեր դեռ մեր բաժանորդը չեն, սակայն ակնկալում են այն առաջարկը, որը դեռ ոչ մի ընկերություն չի արել: Անվճար «ոսկե» համարները, ինտերնետի թարմացված սակագնային պլանները և երկու ծառայությունների համակցված լուծումները հենց այդ առաջարկներն են: Շնորհավորում ենք բոլորիս Orange-ի երրորդ տարեդարձի առթիվ», ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում