Tuesday, 09 06 2026
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Վերջին մոտ 10 տարում առաջին անգամ կենսաթոշակները չեն բարձրանալու

2013թ. բյուջեն ամբողջովին թույլ է, և չկա մի կետ, որ կարելի լիներ առանձնացնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը:

«Երկրի առջև ծառացած մարտահրավերները իսկապես շատ են, խորքային և ընդգրկուն: Բյուջեն, որ պետք է կոչված լինի այդ մարտահրավերների մի զգալի մասի հաղթահարմանը, նախագծում չի երևում: Թե՛ ժողովրդագրական, թե՛ տնտեսական զարգացման որակյալ աճի, թե՛ բնակչության կենսամակարդակի բարձրացման տեսանկյունից այս բյուջեն չեզոք, եթե չասեմ՝ նույնիսկ բացասական ազդեցություն է թողնում: Նշանակում է, որ հանրային փողերը ծախսելու քաղաքականությունը անարդյունավետ է»,- ասաց Ա. Մինասյանը՝ նշելով, որ իր հիշողությամբ` 2003-ից մինչ հիմա մենք չենք ունեցել տարի, որ աշխատանքային կենսաթոշակները չբարձրանային. չնչին, բայց բարձրացումներ եղել են: Եվ եթե հաշվի առնենք, որ հաջորդ տարի գնաճ լինելու է, նշանակում է, որ նույնիսկ կենսաթոշակառուներին մեր կառավարությունը չի խնայում:

Ա. Մինասյանի կարծիքով՝ արտաքին պարտքի մեղքն այստեղ այնքան էլ մեծ չէ, քանի որ կենսաթոշակների բարձրացման համար դա պահանջվող գումարի մի փոքր մասն է. «Արտաքին պարտքի ծավալը չէր մտահոգի, եթե այն արդյունավետ օգտագործվեր, և ստեղծվեին նոր աշխատատեղեր: Ստացվում է, որ արտաքին պարտքը մեզ համար բեռ է դարձել»:

Պատգամավորի խոսքով՝ կենսաթոշակների բարձրացման համար գումար կարելի էր հայթայթել առաջին հերթին եկամուտների բարձրացման շնորհիվ՝ հանքարդյունաբերությունից, խաղային բիզնեսից, որի մի մասը չնայած օրենքով հարկվում է, բայց բյուջե մուտք չկա: Մասնավորապես, կազինոներում շահումները չեն հարկվում, նաև վիճակախաղերը անհասկանալիորեն չեն հարկվում եկամտահարկով:

«Ստացվում է, որ պետությունը ամենաբարձր մակարդակով խրախուսում է անաշխատ եկամուտը. աշխատավարձը հարկվում է, իսկ շահույթը՝ ոչ: Աբսուրդ է, սա արմատական վերանայման պետք է ենթարկվի: Հաջորդը պետական գույքի արդյունավետ կառավարումն է. խոսքը մասնավորեցման մասին չէ, այլ պրոֆեսիոնալ կառավարման: Մենք վախվորած եկամտի քաղաքականություն ենք վարում, որի արդյունքում չենք կարող այդ մոտեցումով հաղթահարել հիմնական մարտահրավերները»,- ասաց Ա. Մինասյանը:

Լուսանարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում